Հոգևոր-մշակութային
-Օմարի մարտերում Տիգրանը կորցրել էր ոտքերը եւ բուժվում էր Երեւանի կենտրոնական հոսպիտալում։ Կինս՝ Աննան, բուժքույր էր։ Կնոջս եղբայրը՝ Գեւորգը, զոհվել էր Օմարում։ Տիգրանը պատմում էր Օմարի կռիվներից, զինվոր տղաների հերոսություններից։ Մտերմացել էինք,- պատմում է Խաչիկցի Արմենը։ -Մի օր էլ, երբ հոսպիտալ էի գնացել, Տիգրանն ասաց.
-Որոշել եմ ամուսնանալ, հարսանիքիս քավորն էլ դու պետք է լինես։
Անկեղծ ասած, ֆինանսական վիճակս այնքան էլ բարվոք չէր, բայց ո՞վ կհրաժարվի նման առաջարկից։
Քարվաճառի ազատագրումից հետո տղաները պարգեւատրվում են 3000-ական ռուբլով։ Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, նկատելով մի եղնիկի, կրակում է ու վրիպում։ Լուրը հասնում է Մոնթեին։ Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին»՝ ասում է.
-Լսած եմ, պետական փամփուշտներով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել։
Ճանապարհն աստիճանաբար իջնում է հարթավայր, Բարգուշատի հովիտ։ Աղավնո եւ Որոտան գետերը, լեռներից, կիրճերից շնչահատ դուրս պրծած, հանդարտ հոսում են հարթավայրով։ Նրանց ափերին փռված են բնակավայրեր, որտեղ առաջներում առատությունից ճաք էին տալիս շտեմարանները, շքեղ առանձնատներին զով էին անում դեկորատիվ ծառերը, իսկ տերերը իրենց լողավազաններից հայացքներն ուղղում էին դեպի լեռները. «Բա ամոթ չի՞, մի թիզ հողի համար գլո՞ւխ կջարդեն»։ Ասում էին, որովհետեւ չէին նկատում, որ առատությունից, ցոփությունից ճաք էին տալիս իրենց ամբարներն ու առանձնատները։
Ծառայության մեկնած մտավորականի թոռը արդեն երկրորդ անգամ էր ինքնակամ բացակայում զորամասից։ Հրամանատար գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը սիրում, հարգում էր մտավորականին։ Կարգազանց զինվորին հրամայում է ներկայանալ։ Զրուցելով մոտենում են պատուհանին, որտեղից երեւում է շարահրապարակը։
-Տղա ջան, տեսնո՞ւմ ես հրապարակը։ Մեր պատմության ընթացքում, երբ պետություն չենք ունեցել, երբ զինվոր չենք ունեցել, բանակ չենք ունեցել, ամեն անգամ թշնամին երկիրը ասպատակելուց հետո էսպիսի հրապարակներում հավաքել է մագաղաթյա գրքերը, կրակի տվել, այրել։ Դա էլ չպետք է կրկնվի, որովհետեւ այսօր բանակի ամեն մի զինվոր պետք է գիտակցի, որ ինքն է երկրի պաշտպանը, ապավենը։ Եթե մեկ անգամ էլ կրկնվի, մագաղաթների հետ թշնամին պապիդ գրքերն էլ է այրելու…
Օգնական ուժը տեղ էր հասել, ու պետք է անցնեինք հարձակման։ Բայց ինչպե՞ս. մի փոքր շարժի դեպքում հազարավոր գնդակներ էին թափվում մեր գլխին։ Մեկ էլ երկինքը ոռնաց, մթնեց ու սեւացավ,- պատմում է Հ. Փանոսյանը,- քամին սկզբում դանդաղ, ապա այնպիսի մի ուժով սկսեց փչել, որ մարդուն թվում էր` թղթի նման կշպրտեր։ Բնությունը գուցե փորձում էր մեզ օգնել։ Սկսեց հորդառատ անձրեւ տեղալ։ Խրամատը լցվեց ջրով։ Նորեկ տղաներից մեկը փորձեց կատակել. «Հենց իմանանք, թե վայրի բադ ենք»։ Չծիծաղեցինք՝ սրտներս կրակվում էր։ Նախորդ օրվա նահանջից հետո մեր տղաներից 4-ի ճակատագիրն անհայտ էր։ Աննկատ շարժվեցինք առաջ։ Թշնամին մեզ չէր նկատում։ Մոտ տարածության վրա դիրքավորվեցինք։ Անձրեւը գալիս էր ու գալիս։ Երբ դադարեց, քամին թուլացավ, թշնամու դիրքերում նկատելի էր շարժը։
1988թ.։ Լեփ-լեցուն էր Արմավիրի մարզի վերաբացված «Սուրբ Սահակ» եկեղեցին։ Բայց ժողովրդի մջ առանձնանում էր սփյուռքահայերի մի խումբ։ Նրանք նաեւ նկարահանում էին Սուրբ Պատարագը։ Քարոզի ժամանակ պատարագիչ քահանան՝ Տեր Մաշտոցը, դիմելով ժողովրդին՝ ասաց.
-Հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր այստեղ՝ այս փոքրիկ, բայց զորավոր եկեղեցում, ներկա է նաեւ մեր բարերարը՝ ամերիկահայ Մարգար Սամանյանը, որի միջոցներով վերանորոգվել է այս եկեղեցին։ Պարոն Մարգարն այստեղ է եկել, որպեսզի իր գոհությունը հայտնի Տիրոջը՝ իր որդու բժշկության համար։
Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։