Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Համբարձման տոնը Հարուցյալ Հիսուսի` մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Նոր Կտակարանի վկայությամբ (Մարկ., ԺԶ, 19-20, Ղուկ., ԻԴ, 50-53, Գործք, Ա, 9-11)` Հիսուսն Իր Հարությունից հետո 40 օր բազմիցս հայտնվում է Իր հետեւողներին` Մարիամ Մագթաղենացուն, յուղաբեր կանանց, Պետրոսին, Էմմավուսի ճամփորդներին, առաքյալներին` Վերնատանը եւ Գալիլիայի Տիբերիական ծովակի եզերքին` վերահաստատելով նրանց իրենց առաքելական կոչման եւ հավատի մեջ. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին…»:

Գրում է տիկին Նելլին. «Եռաբլուրում իրար միախառնված, կողք կողքի հանգչող նահատակներ։ Հայր եւ որդի` Սաշիկ եւ Արթուր Թորոսյաններ… Սաշիկն իմ ամուսինն է, Արթուրը՝ որդիս։ Իմ պատշգամբը նայում է դեպի Եռաբլուր։ Ամեն առավոտ, արեւածագի հետ, ես նրանց բարի լույս եմ ասում, արեւամուտին՝ բարի գիշեր մաղթում՝ թողնելով նրանց հավերժության ու անմահության մեջ։ Օրեր, ամիսներ շարունակ այս նույն պատշգամբից նայել եմ խելացի, հաղթահասակ որդուս տունդարձի ճանապարհին։ Հետո նայում, սպասում էի ամուսնուս, որն էլ գնաց գտնելու որդուն, քայլելու, օրհնելու այն ճանապարհը, որով անցավ մեր որդին»։

ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Հրամանատար Բագրատ Ջանվելյանի հետ ուշ ժամի վերադարձանք դիրքերից։ Նոր մտել էինք աշխատասենյակ, երբ հնչեց հեռախոսազանգը։ Զրույցի ընթացքում հրամանատարը փորձում էր արդարանալ՝ մերթ ժպտում էր, մերթ բարկանում ու աշխատում էր շուտ ավարտել զրույցը։ Ընկալուչը դնելուց հետո ծիծաղելով դիմեց ներկաներին.
-Կինս էր, հիշեցնում է, որ երբ գնացել ենք խոսք ուզելու, մայրս մի կողմ է կանչել, ասել. «Աղջիկ ջան, էս ցեղի մեջ ղաչաղի արյուն կա՝ էս ցեղից տան նստակյաց տղամարդ չի լինում, գիշեր-ցերեկ սարերում են, դրսում։

ՎԱՐԴԱՆԱՆՔ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Ազգերի կյանքում կան շրջաններ եւ երեւույթներ, որոնք նշանակություն են ստանում դարերի համար եւ դառնում են նրանց պատմության առանցքը, գոյության էությունը։ Հայ ժողովուրդն իր լինելիության պարզ ու գիտակցական ուղին վերջնականապես ձեւավորել է ազգովին քրիստոնեության ընդունմամբ եւ հայ գրերի գյուտով։
Ի՞նչ էր Վարդանանց պատերազմը, եթե ոչ պատասխան հարցին, թե հայը պիտի ապրի՞ իբրեւ ազգային միություն, թե՞ պիտի ձուլվի, անհետանա իրենից մեծ ազգերի մեջ, ինչպես վտակը՝ մեծ գետերի մեջ։

ԱՇՈՏԻՍ ՊԱՏԿԵՐԸ

-Մորաքրոջս տղան՝ Աշոտ Ալեքսանյանը, դիպուկահար էր, զենքը նրան էր նվիրել ամերիկահայ մի բարերար:- Պատմում է Արթուր Գեւորգյանը։- Կռվում էր Լաչինում, «Արամո» ջոկատի կազմում։ Տարին չէր բոլորել ինչ ամուսնացել էր: 1992-ի հոկտեմբերն էր։ Եղբորս՝ Վահրամի ամուսնության օրն էր։ Լուր էր ուղարկել, որ ինքը կդառնա նորապսակների քավորը։ Թալինի եկեղեցում պետք է տեղի ունենար պսակադրությունը, եւ քանի որ Աշոտն ուշանում էր, Նոռա մայրը որոշեց մինչեւ որդու գալը ստանձնել նրա դերը։

ՏՈՆ ԵՐԵՎՄԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարին չորս անգամ է տոնում մեր Աստծու փրկագործ Խաչի՝ քրիստոնյաների պարծանքի և Եկեղեցու պսակի տոնը: Սուրբ խաչի մեծ և առաջին տոնը կատարվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը և կոչվում է «Խաչվերաց»: Երկրորդ տոնը կոչվում է «Գյուտ Խաչի», երրորդը Սուրբ Խաչի երևման տոնն է, որն այս տարի նշվում է մայիսի 22-ին, իսկ չորրորդը կոչվում է «Վարագա Սուրբ Խաչ»:

ԶՈՐԵՂ ՀԱՎԱՏՈՎ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ

-Աֆո՛, քո խենթություն, քո ծռություն ծնված օրից քեզ հետ կմեծնա, հասակ կառնի։ Մենք կծերանանք, դու ավելի կխենթանաս։ Աֆո, ինչ լավ է՝ դու խմիչքի հետ սեր չունես։ Ես էլ սեր չունիմ, համա մի բաժակ կխմիմ, որ քո խենթությունը հասկնամ։
Հաճախ էր այս խոսքերը կրկնում երջանկահիշատակ, մեր կորուսյալ աշխարհի տարեգրությունը մեզ ավանդած այրը՝ Մուշեղ Գալշոյանը։ Ու հրաշալի մտավորականն ու գրողը մեկ էլ ձեռքը թափով զարկում էր սեղանին.