Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի, այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Իսկ դա նշանակում է, որ նա ենթակա է զորակոչման պարտադիր ժամկետային զինծառայության, իսկ անձի 27 տարին լրանալուց հետո հարցը կարգավորվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով:

Հարգելի քաղաքացի, զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու կարգը սահմանված է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, ըստ որի՝ զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.

2011թ. մայիսի 5-ին ՀԽ-ին է դիմել Մ. Հակոբյանը Շիրակի մարզից։ Ըստ դիմումատուի՝ որդին` Վ. Հակոբյանը, լինելով ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 1996թ. փետրվարի 1-ին ծառայողական պարտականությունները կատարելիս գերի է վերցվել ադրբեջանական զինյալների կողմից եւ համարվում է անհայտ կորած: 2011թ. մայիսի 30-ին պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվելու դիմումատուի աղջկա որդին` Գ. Հակոբյանը (ծնված 21.03.1993թ.): Դիմումատուն խնդրել է հաշվի առնել իր կրած կորուստը եւ թոռանը զինծառայության ուղարկել բնակության վայրին մոտ տեղակայված զորամաս:

2010թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ-ին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Դ. Դավթյանը եւ պատմել, որ որդուն` զորակոչիկ Հ. Դավթյանին (ծնված 12.03.1992թ.), ԿԲՀ-ի 2010թ. հունիսի 3-ի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ N հրամանի 26 ե հոդվածով տրվել է տարկետում 5 ամիս ժամկետով` բուժման համար: Հոկտեմբերի 11-ին Հ. Դավթյանը հետազոտվել է «Ս. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում: Նոյեմբերի 8-ին ԿԲՀ-ի որոշմամբ՝ ՊՆ N հրամանի 28բ հոդվածով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Դիմումատուն, անհանգստացած լինելով որդու առողջական վիճակով, նշել է, որ նրան չի բավականացնում օդը, դժվարությամբ է շնչում:

2011թ. հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ-ին է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Թ. Գրիգորյանը` հայտնելով, որ որդին` ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Նազարեթյանը, ունի լիմֆոցիդ հիվանդություն: Ծառայության ընթացքում հաճախակի հիվանդանում է եւ բարձր ջերմությամբ տեղափոխվում բուժկետ: Խնդրում է միջոցներ ձեռնարկել որդուն բուժելու համար` նշելով, որ հիվանդությունը ձմռանը սաստկանում է:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով ամրագրված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալու հիմքերը: Հիշատակված հոդվածի 1-ին կետի ա ենթակետով սահմանված է, որ ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայողի ծառայության ընթացքում խրախուսման կարգով` ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության դեպքում, կարող է տրվել մեկ հիմնական արձակուրդ` հետևյալ տևողությամբ.