Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

2010թ. հուլիսի 28-ին ՀԽ է դիմել Շիրակի մարզի բնակիչ Բ. Բարսեղյանը։ Նրա որդին` Ս. Բարսեղյանը, 2010թ. հունիսի 17-ին ԿԲՀ-ի որոշմամբ ՊՆ հրամանի 26դ, 89դ հոդվածներով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար, իսկ 36գ հոդվածով` պիտանի շարային ծառայության` սահմանափակումով: Հունիսի 28-ին զորակոչվել է ծառայության ԶՈՒ թիվ N զորամաս: Ունի առողջական խնդիրներ` կապված սրտի, ողնաշարի հետ: Մարմնի տարբեր հատվածներում կան նաեւ խալեր, որոնք վտանգ են ներկայացնում: Ծնողը համաձայն չէ ԿԲՀ-ի կողմից ընդունված զորակոչման որոշման հետ, գտնում է, որ որդին ի վիճակի չէ ծառայելու:

2010թ. հոկտեմբերի 22-ին ՀԽ է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Ս. Մարկոսյանը։ Նրա որդիները 2009թ. հունիսի 30-ին զորակոչվել են զինծառայության N զորամաս: 2010թ. հունվար ամսին ծնողը դիմել է տարածքային զինկոմիսարիատ` ավագ որդու հետ ՊՆ միջոցներով որդիներին այցելելու խնդրանքով, սակայն դիմումը մնացել է անպատասխան: Խնդրում է հնարավորինս կարճ ժամկետում ՊՆ տրանսպորտային միջոցներով կազմակերպել իր այցելությունը որդիներին:

2010թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Ժ. Ավագյանը՝ հայտնելով, որ որդին` Վ. Ավագյանը (ծնվ. 24.04.1992թ., Կենտրոնի ՏԶԿ), 2010թ. մայիսի 11-ին զորակոչվել է ծառայության N զորամաս եւ ծառայում է նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակում որպես մոտոհրաձիգ: Սակայն մինչ զորակոչվելը Վ. Ավագյանը ՏԶԿ-ի կողմից տրված ուղեգրի համաձայն` սովորել է «Պաշտպանական մարզատեխնիկական կազմակերպության» ՄԱՇՏՈՑ ակումբում` ստանալով կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի մասնագիտացում: Ծնողը խնդրում է ՀԽ-ի միջամտությունը, որպեսզի որդին ծառայի ըստ մասնագիտության:

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Պիտի ասեմ, որ վերջին ամիսներին՝ բանակի շուրջ բարձրացված աղմուկը եւ բանակի հայտնվելը հասարակության ուշադրության էպիկենտրոնում պայմանավորված է ոչ թե հանցագործությունների աճով, օրինապահության մակարդակի անկումով, այլ զորքերը հասարակության առջեւ ավելի թափանցիկ դարձնելու եւ հրապարակային գործունեությունը խրախուսելու քաղաքականությամբ։ Բացի դրանից, կան որոշակի ուժեր եւ խմբեր, որոնք կազմակերպված եւ նպատակային ջանքերով փորձում են սասանել բանակի հեղինակությունը եւ հարվածել երկրի զինված ուժերի մարտունակությանը։ Այսինքն՝ ապակայունացնել երկրի ներքին մթնոլորտը, խարխլել հասարակության հավատը բանակի հանդեպ, սերմանել վախի, անպաշտպանվածության մթնոլորտ, ուռճացնել բանակի թերությունները, խտացնելով գույները՝ արթնացնել տագնապ, խուճապային տրամադրություն եւ անել ամեն ինչ, որ եթե չստացվի տապալել, ապա գոնե ինչ-որ չափով ձախողել գալիք զորակոչը, բանակի համալրման աշխատանքները։

ՀԽ է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Ա. Մկրտչյանը հետեւյալ խնդրանքով. նրա որդին՝ Հ. Գրիգորյանը, ծառայում է N զորամասում։ Ծառայության 24 ամիսը լրացել է ս.թ. մայիսի 6-ին։ Ծառայության ընթացքում երեք անգամ պարգեւատրվել է կրծքանշանով՝ «Բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Քաջարի մարտիկ»։

2010թ. աշնանային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովին է դիմել 1992թ. ծնված զորակոչիկ Գ. Տեր-Գրիգորյանի հորաքույրը եւ տեղեկացրել զորակոչիկի ընտանիքում տիրող սոցիալական ծանր վիճակի մասին` խնդրելով տարկետում տրամադրել Գ. Տեր-Գրիգորյանին։

Քաղաքացուհի Ս. Փիլոյանը խնդրել է հասարակական խորհրդին միջնորդել, որ N զորամասում ծառայող իր որդուն` Մ. Մելոյանին հնարավորություն տրվի ուսումը շարունակելու Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում։ Զինծառայողը 2010թ. հունիս ամսին 5-րդ կուրսի 2-րդ կիսամյակի քննական երեք առարկաներից անբավարար ստանալու պատճառով դուրս էր մնացել համալսարանից եւ օգոստոսի 24-ին զորակոչվել պարտադիր ժամկետային ծառայության։