Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

Դուք օգտվում եք Ձեր բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը:

ՀՀ կառավարության 09.06.2005թ. N 947-Ն որոշմամբ հաստատվել է զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը:

ՀՀ կառավարության 12.08.1996թ. N247 որոշմամբ ընդունված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության 92-րդ հոդվածով ամրագրված է, որ զինծառայողի մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մահապատիժը պատժի հնագույն ձեւերից է։ Համարվում է, որ այն առաջացել է «Աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» հինկտակարանյան սկզբունքից։ Ըստ դրա` մահապատիժն արդարացի է, եթե կիրառվում է մարդասպանի նկատմամբ: Մահապատժի տարածմանը նպաստեց նաեւ շատ հասարակություններում գոյություն ունեցող արյան վրեժխնդրության ավանդույթը, որը հետագայում փոխարինվեց պետության անունից իրականացվող օրինական մահապատժով։ Թեպետ հետագայում արյան վրեժխնդրությունը փոխարինվեց դրամական փոխհատուցմամբ` հօգուտ տուժողի, սակայն շատ երկրներում մահապատիժը պահպանվեց։

2011թ.հունիսի 23-ին արձակվել է պաշտպանության նախարարի (այսուհետ` ՊՆ) N 735-Ն հրամանը, որով կարգավորվում են պաշտպանության նախարարության պատվերով բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա ընդունվելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
Ըստ նշված հավելվածի 2-րդ կետի` համապատասխան բժշկական ուսումնական հաստատություններ են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարության` ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը և օտարերկրյա պետությունների բժշկական ուսումնական հաստատությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ դատվածությունը մարվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ` պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո: Նույն հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը պատրաստում է հրետանավորներ եւ մոտոհրաձիգներ, որի համար յուրաքանչյուր տարի հայտարարվում է ընդունելություն:
Ռազմական ինստիտուտ կարող են դիմել դպրոցների արական սեռի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան պահեստազորում գտնվող զինապարտները: