Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

Հարց – Քաղաքացի Ա. Մարգարյանը երկար տարիներ ապրել է իր տանը, վճարել հարկեր, կատարել մյուս վճարումները: Նրա մահվանից հետո 2010թ. Ժառանգությունը ձևակերպելիս պարզվել է, որ Ա.Մարգարյանը տունը ձեռք է բերել 1958թ.` առանց պատշաճ կարգով ձևակերպելու: Հաշվի առնելով այդ հանգամանքը` նոտարը հրաժարվել է ժառանգական իրավունքի վկայական տալուց: Ի՞նչ կարգով պետք է լուծվի հարցը:

Հարց – Հորեղբայրս` Վ.Առաքելյանը, ծանր հիվանդ էր, նա կտակ է կազմում և իր ամբողջ գույքը կտակում քրոջ որդուն` Ն. Մինասյանին: Հորեղբայրս Մինասյանի անունով լիազորագիր է կազմում, որով լիազորում է նրան կտակը ներկայացնել նոտարական գրասենյակ վավերացման:

Հարց – Մեր ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ, սակայն մինչև այժմ ամուսնալուծությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում, և մեզ տրված չէ ամուսնալուծության վկայական: Կարո՞ղ եմ մեր ամուսնալուծությունը դադարած համարել:

Ամուսինս երկու տարի է, ինչ բացակայում է հանրապետությունից: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ես ցանկանում եմ վաճառել մեր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը: Կարո՞ղ եմ արդյոք առանց նրա համաձայնության վաճառել բնակարանը:

Ամուսնության ընթացքում վաճառել ենք մինչև ամուսնությունը ինձ պատկանած բնակարանը և ստացած գումարով գնել ենք ավտոմեքենա: Համարվու՞մ է, արդյոք, այդ ավտոմեքենան մեր համատեղ սեփականությունը, և արդյո՞ք այդ ավտոմեքենայի սեփականատեր է նաև ամուսինս:

Շարքային Մ-ն արձակուրդից վերադառնալուն պես ստորաբաժանման հրամանատարին զեկուցում է, որ հիվանդացել է և գնալու է զինվորական մասի բուժկետ: Որոշ ժամանակ անց նա զորամաս է զանգահարում քաղաքից և զեկուցում հրամանատարին, որ իրեն հոսպիտալ են պառկեցրել հետագա բուժզննման համար: Իրականում նա գնացել է ընկերոջ մոտ, որտեղ անցկացրել է 33 օր: Ինչպե՞ս կարելի է որակել Մ-ի գործողությունները:

Տղաս` շարքային զինծառայող Լ-ն, ծառայության ժամանակ անզգուշաբար վնասել է ռազմական գույքը և վախենալով պատասխանատվությունից, ինքնակամ լքել է զինվորական մասը և 10-ը օր բնակվել ծանոթի մոտ: Հասկանալով, որ այժմ իրեն կարող են պատասխանատվության կանչել նաև զինվորական ծառայությունից խուսափելու համար, տղաս որոշում է զինվորական մաս չվերադառնալ, աշխատել և բնակություն հաստատել բարեկամների մոտ, նրանց հայտնելով, թե իբր իրեն զորացրել են առողջության պատճառով: