Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԱՆՎԱԽԸ

Օլիմպիական հերթափոխի քոլեջում օրերս կազմակերպվել էր հուշ-մրցույթ՝ նվիրված քոլեջի սան, 44-օրյա պատերազմում զոհված ըմբշամարտիկ Հայկ Պապյանի հիշատակին:

ԾԱՂԿԱԶԱՐԴ

«Ուրախացիր խնդությամբ, դուստրդ Սիոնի, կանչիր ցնծությամբ, դո՜ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ և խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա»:

ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ-ՍԵՐՈԲՅԱՆ. ԴՈԼԱՐԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Հայերը պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ, մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ, նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՇԱՁՈՂ

Փոխգնդապետ Կարեն Գասպարյանը երկու տասնամյակից ավելի զինված ուժերում է։ 15 տարեկան էր, երբ ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Այնուհետև վճռեց ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձիգի մասնագիտությամբ։

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿԱՆԱՅՔ

Զինծառայող կանայք աչքի են ընկնում առաջին հերթին իրենց պատրաստակամությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ… Ծառայակից կանանց բնորոշելիս հատկապես այս հատկանիշներն են առանձնացնում հենց իրենք՝ տղամարդիկ։ Եվ երևի թե պատահական չէ, որ հատկապես զինվորական տղամարդիկ նախընտրում են ծառայել զինվորական կանանց կողքին։ Եվ շատ հաճախ ծառայողական հարաբերությունների արդյունքում ընտանիքներ են ծնվում։

ԵՐԲ ԳՅՈՒՂԻ ԵՐԴԻԿՆԵՐԻՑ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ, ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը, որոնք միմյանցից ոտքով անցնելու հեռավորության վրա են, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելքում են գտնվում՝ Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։

ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ալինա Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից է: Մեր զրույցը պատերազմով անցած, իր երկրի ու զավակների ճակատագրով մտահոգ, ուժեղ, արժանապատիվ հայ կնոջ դժվար ճանապարհի, դժվար ընտրության, դժվար որոշումների պատմությունն է, նրա սրտացավ-ազնիվ մտորումները…