Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ՓԱԿ ԱՐԽԻՎՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ»

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ Թուրքիան 2015թ.-ին պատրաստվում է ամենայն լրջությամբ՝ առաջ տանելու իր ժխտողական քաղաքականությունը: Իսկ թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայաստանում, ինչպե՞ս ենք մենք ինքներս նախապատրաստվում Հայոց Մեծ եղեռնի տարելիցը արժանապատվորեն նշանավորելու, այս մասին է Հասմիկ Պողոսյանի հարցազրույցը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ:

ԲՌՈՒՆՑՔՈՎ ՍՐԲՎԱԾ ԱՐՑՈՒՆՔ

Երբեք չեմ մոռանա այդ պահը։ Ուշ գիշերին, երբ վերջապես Բոստոնի հայաբնակ՝ Ուոթրթաուն արվարձանը հասա, ու հյուրընկալներս հարցրին, թե հաջորդ առավոտ, նախ եւ առաջ, ո՞ւր կուզեի գնալ, ո՞ւմ հետ հանդիպել, ես, քանի որ գիտեի՝ մոտակայքում է ապրում, առարկություն չընդունող վճռականությամբ ասացի.
– Շահան Նաթալիի մոտ։

ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2014

2014թ. հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը ռուսական Ալաբինո զորավարժարանում անցկացվելու է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթը, տանկային անձնակազմերի աշխարհի առաջնությունը: Նման առաջնություն ՌԴ զինված ուժերի ղեկավարությունը երկրորդ անգամ է կազմակերպում: Որոշակի մարզական բաղկացուցիչի հետ մեկտեղ մրցույթը առաջնահերթ դիտարկվում է որպես մարտական պատրաստության միջոցառում, որի նպատակն է անձնակազմերի մասնագիտական պատրաստվածության բարձրացումը: Անցած տարի մասնակիցները չորսն էին, այս տարի արդեն 12 պետություն հաստատել է իր մասնակցությունը: Այդ պետությունների ներկայացուցիչները մրցելու են ռուսական Ձ-72ը տանկերով, միայն Չինաստանը և Քուվեյթը ներկայացնող անձնակազմերը հանդես են գալու իրենց զինված ուժերի ռազմական տեխնիկայով:

ԲԱՆԱԿՆ ԻՐ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ

Պատերազմի մեջ չենք, բայց խաղաղության մեջ էլ չենք։ Վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ լարվածությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին մեծացել է, դիվերսիոն գործողությունների թվի աճ է նկատվում, ակտիվացել են դիպուկահարները։ Մյուս կողմից, պաշտպանության նախարարության՝ սահմանային ընդհարումների վերաբերյալ տեղեկատվությունը բաց ու թափանցիկ դարձնելու քաղաքականությունը, տեղեկատվության անարգել հոսքը ստեղծում են տպավորություն, թե աննախադեպ լարվածություն է սահմաններին, անգամ խոսվում է պատերազմի մասին։

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Բանակում փողոցային բարքերի դեմ պայքարը պետք է իրականացվի զինվորական բոլոր օղակներում, բայցև առավել կարևոր է կրտսեր հրամանատարական անձնակազմի ակտիվ մասնակցությունը գործընթացին: Սերժանտների գնահատմամբ՝ բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան խիստ պատժամիջոցների կիրառմամբ, որքան յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ անհատական մոտեցումով:

ՄԱՆՈՒԿԸ

Անդրանիկի զորքն ու գաղթականները արևմտոցին հասան Մայր Արաքսին։ Մարգարայի կամրջով անցնելուց հետո հույս ունեին մի քիչ դադար առնելու…
Զորավարի աչքերը մթնշաղի մեջ միանգամից որսացին Զանգիբասարը։ Գյուղում միայն թուրքեր էին ապրում…
-Հե՛նց հիմա պիտի Զանգիբասարը գրավենք, մեծ ու փոքր, կին ու երեխա գերի վերցնենք, որ թուրքերի ու քրդերի մոտ մնացած հայ որբ երեխաների հետ փոխանակենք։ Գերիներից ոչ մեկի մազին չդիպչել, առանց իմ հրամանի ոչ մի ավելորդ քայլ,- աճապարանքով հրամայեց Անդրանիկն ու շտապ հանձնարարեց տասնապետերին և հարյուրապետերին` առաջ շարժվել։