Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԵՐԴՎԵՑԻՆ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ

Օգոստոսի 27-ին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան ընդունված առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն էր: Ներկա էին ՀՀ ԶՈՒ ավիացիայի, ՀՕՊ-ի, Կ եւ ԱԿՀ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորությամբ:

ՆԱ ԽՈՍՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՀԵՏ

Առաջին անգամ օրթոպեդ- ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը լսեցի տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի հետ: Նա անթերի էր քայլում, և ապշած մնացի, երբ իմացա, որ Արցախյան պատերազմի ժամանակ 20-ամյա տղան կորցրել է ոտքը:

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:

ՀՀ ԶՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՕՊ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԲԱԶԵ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2016»

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցել է օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը:

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ

Ապրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ ՊԲ հարավային բնագծում հակառակորդը ձեռնարկել է կաշկանդող գործողություններ` նպատակ ունենալով խոչընդոտելու պաշտպանական շրջանի ուժերի ու միջոցների տեղափոխումը մյուս` թիրախավորված պաշտպանական շրջան: