Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:

ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՈՐՈՆՈՒՄ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌՔԿՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի՝ հոկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը և ղեկավար կազմի մեթոդական հավաքը…

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ

Հոկտեմբերի 6-ին կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Ուսուցչի օրվա առթիվ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը: