Նորություններ
ՀՀ-ում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակում հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սիրիայում տիրող ռազմաքաղաքական իրադրության և այդ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, որը նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը:
Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ՝ ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:
2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: