Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

Գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին  զեկուցել է հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամաս-նագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության  ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: 

Խորագիր՝ Նորություններ


11/10/2017