Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մասնակցում է ապհ համակարգող կոմիտեի հերթական նիստին ու մարտական պատրաստության միջոցառումներին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսի 16-ին`ժամը 10.00-ին, հրավիրում է մասնակցելու «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվող ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու` անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի, ցուցադրությանը և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրությանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն Ռուսաստանի Դաշնության հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և ՀՀ-ում պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ

Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին: