Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսի 16-ին, ժամը 10.00-ին, հրավիրում է մասնակցելու «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվող ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու` անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրությանը և ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրությանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:

Խորագիր՝ Նորություններ


15/06/2018