Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՆ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու…

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

ՀՐԱՀԱՆԳՉԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Գնդապետ Ժիրայր Միրզոյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում երիտասարդ համալրման նախնական զինվորական պատրաստության ղեկավար կազմի հետ կրակային, թիկունքային, ռազմաբժշկական, իրավական պատրաստության, համազորային կանոնադրության վերաբերյալ անցկացվեցին հրահանգչամեթոդական պարապմունքներ:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԵՆՔԸ

Հունիսի 22-ին պաշտպանության նախարարությունում անցկացվեց «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ազգային վիճակագրական պետական կոմիտեի, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորներ, դասախոսներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, կրթօջախների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հունիսի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

20-2-2

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին: