Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՀԱՆԳՉԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՐԱՀԱՆԳՉԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄԳնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում երիտասարդ համալրման նախնական զինվորական պատրաստության ղեկավար կազմի հետ կրակային, թիկունքային, ռազմաբժշկական, իրավական պատրաստության, համազորային կանոնադրության վերաբերյալ անցկացվեցին հրահանգչամեթոդական պարապմունքներ:
Պարապմունքները վարեցին զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության ներկայացուցիչները, ծառայությունների պետերը, ավագ սպաները:
Պարապմունքների ընթացքում ամենայն մանրամասնությամբ բացատրվեցին և ցուցադրվեցին նորակոչիկ զինծառայողների զորանոցների կահավորման օրինակելի ձևը, նրանց կենցաղային պայմանների ապահովման կարգը: Ներկաները հրահանգավորվեցին նորակոչիկների առօրյա ծառայության ընթացքում անվտանգության կանոնների խստագույնս պահպանման, անձնական և հասարակական հիգիենայի ապահովման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացան զորավարժությունների ընթացքում օգտագործվող տարբեր զինատեսակների օգտագործման, դրանց բաղկացուցիչ մասերի, մեխանիզմների ուսումնասիրման մեթոդին:
1-ին բանակային զորամիավորման երիտասարդ համալրման նախնական զինվորական պատրաստության ղեկավար կազմի հետ անցկացված հրահանգչամեթոդական պարապմունքները ցուց տվեցին, որ մեր զինծառայողները հակված են կատարելագործելու իրենց զինվորական մասնագիտական կարողությունները, ձեռք բերած գիտելիքները ողջ ծավալով կիրառելու տարբեր գործնական պարապմունքների, զորավարժությունների ընթացքում:


ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին ԲԿ թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


25/06/2018