Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԹՐԻՔ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։

ՋՐՕՐՀՆԵՔԻ ԵՎ  ՏՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշում  է ութ օր, և ընդունված է այդ շրջանում կատարել ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողություններ: ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցները, կարևորելով զինծառայողների հոգևոր խնամքը, հունվարի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՊՆ ենթակա զորամասերում կատարեցին ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողություններ՝ զինծառայողներին փոխանցելով Քրիստոսի Ծննդյան ավետիսը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է մեկնում ծառայության։ Համապետական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական մեծածավալ աշխատանք է տարվել, որի արդյունքում զորամասերը կհամալրեն ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդները։

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆ

Գյուղի անունը Բարձրունի է:

-Ի՞նչն է բարձր,- հարցնում եմ Իրինա Հակոբյանին: Հենց նա պիտի ինձ պատմի սահմանամերձ գյուղի ու իր ընտանիքի մասին: Ես նրան եմ ընտրել, որովհետև Իրինան ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է Բարձրունիում, բացի դրանից, նրա ամուսինն ու ավագ որդին զինծառայող են, իսկ կրտսերը օրեր առաջ է զորացրվել:

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 10-ին, երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։