Նորություններ
Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները:
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։
Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշում է ութ օր, և ընդունված է այդ շրջանում կատարել ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողություններ: ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցները, կարևորելով զինծառայողների հոգևոր խնամքը, հունվարի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՊՆ ենթակա զորամասերում կատարեցին ջրօրհնեքի և տնօրհնեքի արարողություններ՝ զինծառայողներին փոխանցելով Քրիստոսի Ծննդյան ավետիսը: