Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ ներկայացուցիչների միջև ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանը դառնում է խորհրդային: Այդ համաձայնագրով իշխանությունը հանձնվում է Հայաստանի Ռազմական հեղափոխական կոմիտեին, որը գլխավորում էր Սարգիս Կասյանը:

Ալեքսանդր Կուրեպինը (ձախից առաջինը)՝ թշնամու հերթական մեքենան ոչնչացնելուց հետո

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 21-ին կազմակերպվեց հանդիպում «Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանի եւ ԱLԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՐԵՊԻՆԻ հետ: Վերջինիս շուրջ էին համախմբվել ֆիլմի հերոս Դիմա Մոտրիչը եւ նրա երկու ընկերները` Իլյա Կուլիկն ու Միրոն` Մյասնիկ Գասպարյանը, եւ Արցախյան պատերազմի ընթացքում իրականացրել բազմաթիվ ռազմագործողություններ, կռվել ամենաթեժ կետերում, ռազմական գործ սովորեցրել, օգնել հայ կամավորներին: Աննան սաներին շնորհավորեց Եռատոնի կապակցությամբ եւ պատմեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը երախտիքի խոսք հայտնեց իր գործով մեր ժողովրդին զորակցած Ալեքսանդր Կուրեպինին եւ նշեց, որ նա հակառակորդի 69 միավոր տեխնիկա է վնասազերծել, իսկ 7-ը` առգրավել: Թե՛ սպայական կազմը, թե՛ սաները կլանված լսում էին իրադարձությունների անմիջական մասնակցի պատմությունները այդ օրերի դեպքերի եւ ճակատագրական անցքերի մասին:

ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ընդիմադիր ազատ սիրիական բանակի ռազմական խորհրդի ղեկավար, գեներալ Մուստաֆա Ահմեդ աշ-Շեյխը Խուլա քաղաքում մայիսի 25-ին բանակային ստորաբաժանումների իրականացրած զանգվածային սպանություններից հետո, որոնց արդյունքում տանկերի ու հրանոթների հրետանու կրակից, ինչպես նաև դիմահար կրակոցներից զոհվել էր առնվազն 116 մարդ, այդ թվում՝ 34 երեխա, միջազգային հանրությանը կոչ է արել դիմել ռազմական միջամտության և օդային հարվածներ հասցնել կառավարական զորքերին, իսկ բոլոր ընդիմադիր զինված խմբավորումներից պահանջել է համակարգված ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է "Акаш" ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ

Երեք օրում Հնդկաստանն իրականացրել է նոր զենիթային հրթիռի երկրորդ հաջող փորձարկումը: Արձակումն իրականացվել է երկրի արևելքում գտնվող Օրիսսա նահանգի Չանդիպտուր զինափորձարանից:

ՈՒՐԱՆԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՀԱՐՍՏԱՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ 27 ՏՈԿՈՍ

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ սխալը տեղի է ունեցել տեխնիկական թերությունների պատճառով և փորձագետներն այժմ ուսումնասիրում են խնդիրը: Նախօրեին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Ֆորդուի միջուկային օբյեկտում հայտնաբերել էին բարձր հարստացված ուրանի հետքեր:
Թեհրանն ավելի վաղ հայտարարել է, որ բժշկական ու գիտահետազոտական նպատակներով ուրանը կհարստացի առավելագույնը մինչև 20 տոկոս, իսկ միջուկային ռումբի պատրաստման համար անհրաժեշտ է մինչև 90 տոկոս հարստացված ուրան:

ՔԱՆԻ՞ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲ ԿԱՐՈՂ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՐԱՆԸ

ԱՄՆ ազգային անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչները վերլուծելով ՄԱԳԱՏԷ-ի այս տարվա առաջին չորս ամիսների զեկույցը, համոզված են, որ Իրանը, ի խախտումն ՄԱԿ-ի բանաձևի, շուրջ 30 տոկոսով ավելացրել է քիչ հարստացված ուրանի արտադրությունը և միայն պատրաստի զանգվածի հետագա հարստացման դեպքում արդեն իսկ կարող է պատրաստել նվազագույնը հինգ ատոմային ռումբ:

ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

“Национальная оборона” հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի պնդմամբ, առաջիկա վեց տարիների ընթացքում Ռուսաաստանը կարող է սպառազինության արտահանման ծավալները մեծացնել 25 տոկոսով` այժմյան տարեկան 13 միլիարդից հասցնելով 16-18 միալարդ ԱՄՆ դոլար գումարի:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տվյալներով, 2012 թվականին նախատեսվում է արտահանել 13,5 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն, 2011 թվականի 13,2 միլիարդի դիմաց: