Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ԿԿԵՆՏՐՈՆԱՆԱ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ

Սինգապուրում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված տարածաշրջանային խորհրդակցությունում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ նախատեսվում է 2020 թվականին Խաղաղ օվկիանոսում կենտրոնացնել ամերիկյան ռազմական նավատորմի 60 տոկոսը: Պանետտայի պնդմամբ, «դա կնպաստի կայունության ամրապնդմանը և զարգացման նոր հնարավորություններ կընձեռի կենսականորեն կարևոր այս տարածաշրջանին»:

ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ

Հարավային Ամերիկայի խոշորագույն քաղաքական ու տնտեսական կազմակերպության` Հարավամերիկյան ազգերի միության (УНАСУР) անդամ 12 պետություններ (Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Գայանա, Կոլումբիա, Պարագվայ, Պերու, Սուրինամ, Ուրուգվայ, Չիլի ու Էկվադոր) համատեղ ձեռնամուխ են եղել սեփական ռազմական ինքնաթիռի մշակմանը: Այն հավանաբար կկոչվի երկրների միության անունով` «УНАСУР-1»: Միության տեխնիկական փորձագետներն արդեն հավաքվել են արգենտինյան Ասկոչինգա քաղաքում` մշակելու ինքնաթիռի դիզայնին ու արտադրության հեռանկարներին առնչվող տեխնիկական չափորոշիչները:

ԱՄՆ-Ը ՏԵՂՅԱԿ Է ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻՑ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել Սիրիային ռուսաստանյան սպառազինության մատակարարման առնչությամբ և նշել, որ «Վաշինգտոնում տեղյակ են նվազագույնը վերջին մեկ տարվա ընթացքում խիստ պարբերական բնույթ կրող զենքի առաքումներից», ինչը նպաստում է Ասադի վարչակարգի ուժեղացմանը:

ՂԱԶԱԽՍՏԱՆՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ անցած շաբաթ Ալմա-Աթայի մարզի «Արքանկերգեն» սահմանապահ ուղեկալում տեղի ունեցած ողբերգությունը, երբ հրդեհված զորանոցում ու սպայական տնակում զոհվել էին 14 սահմանապահ և անտառապպահը, ահաբեկչություն է. «Հնարավոր է, որ արտակարգ պատահարը ներքին կոնֆլիկտի արդյունք էր: Բայց այդ մասին դեռևս վաղ է խոսել»:

ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂՆԻ «ՔԱՐ-ԼՐՏԵՍՆԵՐ»

2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մաս

ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂՆԻ «ՔԱՐ-ԼՐՏԵՍՆԵՐ»

2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մասնագետների հավաստմամբ, հանգամանքների բարեհաջող զուգորդման դեպքում այս սարքերի որոշ մոդելներ կարող են աշխատել մինչև 20 տարի:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒՂԵԿԱԼՈՒՄ

Երկրի հարավ-արևելքում` Ալմա-Աթայի մարզի սահմանապահ ուղեկալներից մեկում բռնկված հրդեհի պատճառով, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 8-ից 15 զինծառայող: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառն ուղեկալի վրա իրականացված հարձակումն է, կամ՝ ոչ կանոնադրային հարաբերությունները: Ուղեկալն ամբողջովին այրվել է, իսկ զոհվածների զենքներն անհետացել:
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է ողբերգության փաստը, սակայն չի հստակեցրել զոհերի թիվը: