Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

МОЯ СТРАНА ДОРОЖЕ, ЧЕМ ТЫСЯЧИ ЖИЗНЕЙ

Աննահանջ, վճռական, խիզախ… Իր երկրին, իր հարազատներին, իր ընկերներին ու հայրենակիցներին ուղղված՝ անսահման կարոտ, սեր ու ջերմություն ճառագող զինվորի հայացքում է կոփվելու նրան հերոսության մղող ուժը:

МЫ СОХРАНИМ НАШУ РОДИНУ СИЛЬНОЙ И НЕПРИСТУПНОЙ

Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած բազմաթիվ զինվորներ, կամավորներ:

ՄԵՐ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Մեր հրետանավորները կենաց-մահու այս պատերազմի ժամանակ բազում անհավանական սխրանքներ են գործում:

ՄԵՐ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՈՒ ՀԱՂԹՈՒՄ...

Արցախում ենք բոլորս, որովհետև զինվորները մեզ համար են կենաց ու մահու կռիվ տալիս՝ հաստատելով գոյության, ապրելու մե՛ր իրավունքը։

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Նրանք, ովքեր պատերազմի ժամանակ առաջնագծում են կռվում, ամենահիասքանչ մարդիկ են… Էռնեստ Հեմինգուեյ

ԴԵՌ ՆՈՐ ԵՄ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ

Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի ամբողջ ընտանիքը տանն էր, հայրը՝ Հայկարամը, մայրը՝ Աննան, Գրետա տատիկը, Յուրայի կրտսեր քույրը, որը տատիկի անունն է կրում։ Մեծից փոքր նստել են բազմոցին՝ կողք կողքի, նայում են ինձ ու փորձում են ժպտալ: Մի տեսակ շփոթված են:

ПОБЕДА БУДЕТ НАША!

Հերոս այս երիտասարդը, որ հաշված օրերի ընթացքում հակառակորդի տասը տանկ է ոչնչացրել, գալիս ու համեստ նստում է ինձ հետ զրույցի: Աչքերը պա՜րզ-պարզ են, հայացքը՝ պայծառ ու լուսավոր: Մարտկոցի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյանն է, որը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն, խիզախություն և արհեստավարժություն: Եթե չասեր՝ «Ինձ փնտրել եք, Էդգարն եմ», ոչ մի դեպքում նրան չէի առանձնացնի այստեղ բուժվող մյուս տղաներից, չէի գուշակի, որ բացառիկ սխրանքի համար հենց նա է օրերս արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: