Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ



Մեր հրետանավորները կենաց-մահու այս պատերազմի ժամանակ բազում անհավանական սխրանքներ են գործում: Նրանց դիպուկ ու խորտակիչ հարվածներից ձախողվում են թշնամու տասնյակ, հարյուրավոր գրոհներ: Նրանց հուժկու համազարկերից հողը փախչում է թուրք-ազերի ելուզակների ոտքերի տակից՝ ցաքուցրիվ անելով նրանց նենգ ու դավադիր նկրտումները:

Մեր զորեղ հրետանավորների առեղծվածը թշնամուն երբեք էլ չի հաջողվի վերծանել, քանզի նրանք զորեղ ու տիրական են ռազմի դաշտում:

Մեր հրետանավորներն իրենց գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների, քաջության ու սառնասրտության շնորհիվ աներևակայելի դիպուկ կրակով այսօր էլ շարունակում են ոչնչացնել թշնամու զինտեխնիկան ու կենդանի ուժը, ռազմավարական նշանակության օբյեկտները:

ՄԵՐ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ


22/10/2020