Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԶՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Դժվար է անցյալ ժամանակով խոսել մի մարդու մասին, որի նվիրումը Հայրենիքին ու գործին անվերջ էր, որը հայ զինվորականի կատարելատիպ էր՝ մարդկային իր բարձր տեսակով, իր արհեստավարժությամբ, հավատամքով…

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ

Պատերազմի օրերին թշնամու ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանը և շարքային Դավիթ Դավթյանը:

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ...

Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից:

ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍ

Ուսումնական զորամասում գործնական պարապմունք անցկացնող կապիտան Ալիխանյանն անցած պատերազմում իր բացառիկ նվիրումով ու խիզախությամբ աչքի ընկած մեր սպաներից է: Գործնական դասաժամի մասնակիցներն էլ իր հետ, իր կողքին պատերազմի թոհուբոհով անցած զինվորներն են:

ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում էին: Իրենց պարտականություններն ստանձնեցին առանց երկմտելու՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ: Անցան բազում փորձություններով ու դժվարություններով, հնարավորն ու անհնարինն արեցին՝ փրկելու համար վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը: Աշխատել են առանց հանգստի՝ հաճախ 24 ժամ շարունակ ծանր վիրահատություններ իրականացնելով: Նրանք այսօր էլ հայկական բանակում ռազմական բժշկի իրենց պարտականություններն են կատարում: Ծանոթանանք նրանցից երկուսի հետ:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների…

ԵՐԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Օրերս հերթական երդման արարողությունն իրականացավ Տավուշ աշխարհի զորամասերից մեկում։ Շուրջ երկու տասնյակից ավելի նորակոչիկներ երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայրենիքին ու լինել տերը, պաշտպանն ու պահապանը իրենց վստահված սահմանի։