Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀՀ զինված ուժերում հունիսի 13-ից 30-ը անցկացվեց քառամարտի, ռազմականացված կրոսավազքի եւ հրաձգության առաջնությունների առաջին` ներզորամասային փուլը, որի հաղթողները հուլիսի 4-ից 23-ը կշարունակեն իրենց մրցապայքարը երկրորդ՝ ներփնջային փուլում։

Հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված` ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսին պատշաճ մակարդակով պատրաստվելու համար Արմավիրի ուսումնական զորամասում անց են կացվելու ամենօրյա պարապմունքներ շարային պատրաստությունից։

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պլանի համաձայն` ս.թ. հուլիսի 25-ից 29-ը կանցկացվի հրամանատարական պատրաստության հավաք` ՀՀ ԶՈՒ ՄՊՎ հրամանատարական խմբերի հետ։ Հավաքի նպատակն է բարձրացնել մասնակիցների տեսական գիտելիքների մակարդակը եւ կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները։

2011թ. ուսումնական տարվա ամառային ուսումնական փուլը սկսելու կապակցությամբ ս.թ. հուլիսի 12-ից 14-ը ՀՀ ԶՈՒ զորամասերում կանցկացվեն մարտավարաշարային պարապմունքներ մարտական պատրաստականությունից։ Պարապմունքների նպատակն է ստուգել նոր ուսումնական փուլին զորամասերի պատրաստ լինելը, օգնություն ցուցաբերել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման ու անցկացման գործում։

ՀՈՒՅՍԻ ԵՎ ՈՒԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտություններ կան, որոնց արժեքը, նշանակությունը հնարավոր չէ սահմանել, դրանք անգնահատելի են ցանկացած մարդու համար: Այդպիսին է բժշկի մասնագիտությունը, որ կոչված է պահպանելու մեկ այլ մարդու առողջությունը, անհրաժեշտության դեպքում` փրկելու կյանքը: Է՛լ ավելի պատասխանատու է զինվորական բժշկի մասնագիտությունը, քանի որ նա հոգ է տանում զինվորի` հայրենիքի պաշտպանի առողջության մասին: Խաղաղ եւ պատերազմական իրավիճակում նրա պատրաստվածությունից, հոգատար վերաբերմունքից է կախված հիվանդ կամ վիրավոր զինծառայողի շուտափույթ ապաքինումն ու շարք վերադառնալը:

ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆՆԵՐԸ

Դժվար է գերագնահատել թիկունքային ծառայության ճիշտ կազմակերպման նշանակությունը զորքերի մարտունակության ապահովման գործում։ Ռազմադաշտում բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունեցող զինվորը կարող է արհամարհել հոգնածությունը, քաղցն ու ծարավը եւ շարունակել կռվել, կատարել մարտական առաջադրանքը, սակայն նույնը չի կարող անել վառելանյութն սպառած տեխնիկան։ Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կորցրած ռազմական ինքնաթիռների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե վառելանյութի պակասություն չլիներ, եւ զորային ՀՕՊ միջոցներն աշխատեին առանց ընդհատումների։

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Արցախյան շարժման հենց սկզբից ադրբեջանցիները շրջափակեցին Արցախը։ Միակ կապը Արցախի հետ պահպանում էին քաղաքացիական ավիացիայի օդաչուները։ Հիմնականում ՄԻ-8 ուղղաթիռներով եւ ՅԱԿ-40 ինքնաթիռներով նրանք անգնահատելի ծառայություն մատուցեցին մեր ժողովրդին։ Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Միասին, մեկ վարչության կազմում են սկսել կազմավորվել հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան, բայց հետո բաժանվեցին, թեեւ մինչեւ այժմ էլ զորատեսակները սերտորեն համագործակցում են։