Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՌԱՋԻՆ ԵՐԴՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

Պայմանավորված անկախության վերականգնման համար հայ ժողովրդի մղած պայքարի յուրահատկություններով և ժամանակի պատմաքաղաքական իրողություններով՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին զինվորական երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել դեռեւս Խորհրդային Միության օրոք: Անկախության հռչակումից մեկ տարի առաջ` 1990 թվականի հոկտեմբերի 5-ին, առաջին զինվորական երդումն ընդունեցին Հայաստանի Հանրապետության Հատուկ գնդի մարտիկները: Գնդի առաջին չորս վաշտերը մարտական հերթապահության մեկնեցին Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի և Կրասնոսելսկ-Արծվաշենի սահմանապահ ուղեկալներ:

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

Հայաստանը հավասարակշռված ռազմական համագործակցություն է ծավալում ինչպես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ: Անշուշտ, այդ ուղղություններից յուրաքանչյուրի շրջանակներում մենք ձգտում ենք անձնակազմերի միջև փոխգործակցության կարողության ձեռքբերման, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում օպերատիվ համատեղելիության: Ինչ վերաբերում է արևմտյան և ռուսական ռազմական ստանդարտների համադրմանը, ապա կարող եմ հավաստիացնել, որ դրանց տարբերությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, և արհեստավարժ ռազմական մասնագետներն ի վիճակի են այդ երկու համակարգերի համատեղելի տարրեր հայտնաբերել:

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչպիսին էլ լինեն եղանակային պայմանները, ոչ մի կերպ չեն կարող ազդել զորամասերի առջեւ դրված խնդիրների կատարմանը։ Ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում ուսումնական գործընթացը շարունակվում է հաստատված ծրագրերով։ Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքները տեղի են ունենում նախորոշված ժամերին, համապատասխան տեղերում։

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Անցնող ուսումնական տարին միշտ կհիշվի փոխգնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի տարեգրության մեջ, որովհետեւ այն նշանավորվեց երկու կարեւոր ձեռքբերումով։ Նախ՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով զորամասը պարգեւատրվեց մարտական դրոշով, որի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, իսկ դրանից տասը օր անց, պաշտպանության նախարարության զինված ուժերի տարեվերջյան կոլեգիայի նիստի ժամանակ պարզվեց, որ մեր երկրի սահմանների պահպանության գործում կարեւոր խնդիրներ կատարող այս համեստ զինվորական ստորաբաժանումը զորատեսակի կազմում ճանաչվել է լավագույնը եւ պարգեւատրվել պատվո դրոշով։

ԵՐԿՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Գնդապետ Ս.Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասում են ծառայում սիսիանցի Հայրապետյան եղբայրները: Սերժանտ Հայկ Հայրապետյանը մեկնարկային մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է, իսկ կրտսեր սերժանտ Նարեկ Հայրապետյանը՝ նույն մարտկոցի մյուս դասակի հրամանատարի տեղակալը։ Նրանց այստեղ շատ են հարգում, վստահում, սիրում, որովհետեւ բանիմաց են, պարտաճանաչ եւ ծառայում են նվիրումով։

Համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի 20-րդ տարեդարձը մեծ շուքով և հանդիսությամբ նշվեց նաև 1-ին զորամիավորումում: Հանդիսություններին ներգրավված էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ժողովրդական լայն զանգվածներ:

«ԴՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ»

Հունվարի 30-ին լրացավ զինված ուժերի կազմզորահավաքային վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանի 50 տարին։ Ծննդյան առթիվ շնորհավորելով պարոն Մարտիկյանին` միաժամանակ նրա հետ զրուցեցինք վարչության առջեւ դրված խնդիրների եւ դրանց կատարման ընթացքի մասին։