Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Սիմոնյան գերդաստանի տղամարդիկ, չնայած դժվարին փորձություններին, միշտ պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Եվ տարիների հեռվից հասկանում ես, որ նրանք միշտ ուզել են պատվով, հաղթանակած վերադառնալ իրենց ծննդավայր, որն այնքա՛ն սիրելի ու հարազատ էր:

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ...

Գարեգին Նժդեհի փողոցի 56 հասցեն է: Երկհարկանի տան արտաքին պատին ամրացված քարե հուշատախտակն ազդարարում է` Շուշիի հատուկ գնդի փոխհրամանատար, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան-գրադարանն է:

ԲԺԻՇԿԸ

Մարտի 2-ին լրացավ Արցախյան գոյամարտի մասնակից, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, գրող-հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի 77-ամյակը: Վաստակաշատ հայորդին թաղվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:

ՀԵՐՈՍՆ ԱՊՐՈՒՄ Է...

Ներքին Շենգավիթում մի գողտրիկ պուրակ կա, որը շրջակա բնակչության հանգստի սիրված վայրերից է: Լավ եղանակին երիտասարդ մայրերն ու տատիկները սիրում են իրենց երեխաների հետ այստեղ զբոսնել, հանգստանալ:

ՍԵՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

Պահեստազորի գնդապետ Գեորգի Ասատրյանը կենսաթոշակի անցնելուց հետո ամեն վաղ առավոտ աշխատանքի է բարձրանում Նորքում գտնվող իր աշխատավայրը: Ամեն առավոտ և երեկո աշխատավայրից տուն դառնալիս Նորքի բարձունքից հայացքը Արարատին, Արագածին արդեն քանի տարի խոհերի գիրկն ընկած մտորում-խորհում է հարգարժան գնդապետը:

ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՏԱՆԿԻՍՏ

Նյուվադիի՝ այժմ Նռնաձորի դիրքերում հերթապահում էինք: Ադրբեջանցիներն անընդհատ կրակում էին; Մի տանկ ունեինք, որի մեխանիկ-վարորդը մեղրեցի Յուրան էր:

ԶԵՆՔԻ ԵՎ ԵՐԳԻ ԱՆՄԱՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ

Նրա երկրային կյանքն ընդհատվեց 2014թ. օգոստոսի 4-ին, թշնամու հետ սահմանային ընդհարումներից մեկի ժամանակ: