Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԳԻՆԵՍԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

Ռոման Սահրադյանը Գինեսի կրկնակի ռեկորդակիր է: Նա առաջին ռեկորդը սահմանեց բանակում` ժամկետային զինծառայության ժամանակ` պտտաձողի վրա մեկ րոպեում կատարելով 41 մեծ պտույտ: Մի քանի տարի անց Ռոման Սահրադյանը պտտաձողի վրա պտտվեց 1001 անգամ: Դա 331-ով գերազանցում էր Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը: Եվ մնաց անհաղթահարելի:

ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ ԲԱՆԱԿՆ Է

«Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանի խորին համոզմամբ՝ ֆիզիկական եւ մտավոր բացառիկ կարողություններով օժտված մարդկանց թվով Հայաստանը առաջինն է աշխարհում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՈՃԵՐԸ

Ինչպես հայտնի է, զինվորական կոլեկտիվի (ստորաբաժանման անձնակազմի) լիարժեք ղեկավարումը չի սահմանափակվում հրամանատարի զուտ կազմակերպչական գործունեությամբ. ներառում է նաև ներքին` սոցիալ-հոգեբանական գործընթացների կարգավորումը, դեստրուկտիվ (քայքայիչ) կոնֆլիկտների կանխարգելումն ու լուծումը:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Հայրենասիրության մասին գրելիս հոգումս այնքան հույզեր են կուտակվում… Բառերն անգամ տկար են՝ արտահայտելու այդ ամենը: Հայրենասիրությունը այն հարազատ ու վեհ զգացումն է, որն ազնվացնում է մարդուն, փոխում է նրա տեսակն ու էությունը նույնիսկ… Գրեթե մեզ տարեկից՝ տասնութամյա տղաները սեփական երկիրը պաշտպանելու պատրաստակամությամբ են գնում բանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները.

ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԵՏ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ, ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ, ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հարցազրույցը «Զինուժ» մեդիային

ԱՆՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանամերձ Արենի գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում ուսումնական նոր տարվա մեկնարկը յուրովի է տրվում. նրանց կրտսեր աղջիկը՝ Աննան, գերազանց գնահատականներով ընդունվել է ռազմական համալսարան: Մոտոհրաձիգ է դառնալու: