Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՄԱՅՐԱԿԱՆ ԱՐՑՈՒՆՔ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Արաքսյա մայրիկի և Վազգեն Սարգսյանի այդ լուսանկարը շատերն են տեսել։ Լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանի` հավերժությանը պահ տված ակնթարթներից մեկն է։ Եռաբլուրի Հաղթակամարի բացման արարողության օրն էր։ Առատ, խոշոր փաթիլներով ձյուն էր իջնում երկնքից։ Ձյունը նստել էր Վ. Սարգսյանի ուսերին, Արաքսյա մայրիկի ճերմակ վարսերին։ «Հայ զինվորի» խմբագրություն այցելած Արաքսյա մայրիկին հարցնում եմ.
-Ի՞նչ էիք զրուցում, Արաքսյա մայրիկ։

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑԻՆ

Մեր թերթի այս տարվա 2-րդ համարում անդրադարձել էինք բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանի ահազանգին: Նա պատմել էր, որ դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանից 9 ծանրոց նյութական օգնություն էր ստացել, որը Ամանորի կապակցությամբ պիտի հատկացներ սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին։ Մինչդեռ ստոր մարդկանց պատճառով ծանրոցների պարունակությունը չէր համապատասխանել մակնշմանը, ինչը հիասթափության պատճառ էր դարձել տասնյակ ընտանիքների, երեխաների, օգնության սպասող տարեցների համար:

ՍԻՐՏՆԵՐՍ ԽԱՂԱՂ Է

Ժամանակին ծագած դժվարությունների պատճառով շատ հայեր հեռացան Հայաստանից։ Աղջիկս էլ ամուսնու և երկու փոքր որդիների՝ Գոռի և Արտյոմի հետ հայտնվեց Մոսկվայում։ Թոռներս մեծացան օտար հողում, բայց երբ հասան զորակոչվելու տարիքին, առանց մի վայրկյան իսկ երկմտելու եկան Հայաստան՝ հայոց ազգային բանակում ծառայելու։

ՈՐ ԽԱՂԱՂ ԼԻՆԻ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ

Պատերազմի ցավն ու դառնությունը, տառապանքն ու վիշտը տեսած մարդկանց համար աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա։ Մեր գյուղը՝ Կոթին, շրջապատված է ադրբեջանական տարածքներով և այն դաժան տարիներին բազմիցս ենթարկվել է հրետակոծությունների ու ավերածությունների և թշնամուն սահմանամերձ մյուս բնակավայրերի նման բազմաթիվ կորուստներ կրել։ Ամուսինս՝ Թելմանը, 26 տարեկանում զոհվեց՝ անհայր թողնելով իր երեք որդիներին։ Դժվար, շատ դժվար ժամանակներ էին, գնան ու երբեք հետ չգան այդ մղձավանջային տարիները։

«ՀԻԱՑԱԾ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ»

Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը հայրենիքում երկրորդ անգամ է: Նա Չիլիի ռազմածովային ուժերի հիմնադիրներից է, 44 տարի է` ծառայում է, որից 10-ը որպես ծովակալ: Թեև հայրենիքում չի ապրում և հայերեն չի խոսում, սակայն զգում է, որ իր հողի վրա է և իր երակներում հոսում է հայի արյուն.
«Ես չէի կարող ինչ-որ միջակություն լինել. հայերը միշտ պետք է առավելագույն ջանքեր գործադրեն՝ առավելագույն արդյունքներ արձանագրելու համար: Ես նաեւ Չիլիի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար եմ եղել: Վերադառնալով Չիլի՝ անպայման կպատմեմ, թե ինչպես է զարգացել մեր հայրենիքը, ինչպիսի հաջողությունների է հասել հատկապես ռազմական ոլորտում:

Ֆակուլտետի պետ գնդապետ Մկրտիչ Գաբրիելյանը կրակի կառավարման` Մովսես Սիլիկյանի անվան լսարանում բացատրում է, թե ինչպես են կուրսանտները սովորում ղեկավարել ստորաբաժանումը եւ զենքերի կրակը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի կապակցությամբ Հայաստանում գտնվող սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը եւ Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը հունվարի 30-ին այցելեեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

«ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ» ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 26-ին Երևանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը: Պաշտպանության նախարարն «Արիության դաս» անցկացրեց եւ նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է մայր բուհում հյուրընկալվելը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ամեն անգամ հանդիպելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ` փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվում հետագա համագործակցության համար. «Տարեցտարի համագործակցությունն ավելի է ընդլայնվում եւ կատարելագործվում: