Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#41 (1110) 22.10.2015 – 28.10.2015

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՆԿԱՏԱՐ ԹՈՂԱԾ ՄԻ ՀԻՆ ԽՈՍՏՈՒՄ...

1993 թվականի հունվարի 22-ին, թե 23-ին էր… Ադրբեջանական երկու ուղղաթիռներ հայտնվեցին օդում եւ կրակ բացեցին եկեղեցու ուղղությամբ. մտածում էին՝ եկեղեցում պետք է պատսպարված լինենք… Գմբեթից դղրդյունով ընկավ փշրվեց հսկա խաչը, վնասվեցին եկեղեցու պատերը… Հաջորդ օրը մտանք «Երից մանկունք» եկեղեցի: Մեր՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը նայեց ու ասաց. «Պետք է վերականգնենք եկեղեցու խաչը»: Եվ բոլորս միասին ուխտեցինք, որ կտեղադրենք ընկած խաչը: Հետո Մեղրյանի հրամանով մեկնեցինք հետախուզության՝ դեպի Սարսանգի ջրամբար… Մեկնելուց առաջ էլ ես լուսանկարեցի տղաներին:

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Սիրում եմ զինվորներիս հետ դիրքեր բարձրանալ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան հրամանատարի ու զինվորի կեսգիշերային զրույցը Բարձունքին, որտեղից հայրենիքիդ սահմանն է սկսվում` առջեւում թշնամին, թիկունքում` երկրիդ շնչառությունը: Բարձունքին դու ավելի ուժեղ ես, քան սեփական կյանքդ: Դու մահից ուժեղ ես:

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՄԵՐԸ ԼԻՆԻ

Սեպտեմբերի 24-ին մինչեւ լուսադեմ անդադար կրակում էին «ԴՇԿ» տեսակի գնդացրից: Ճնշեցինք: Առավոտը խաղաղ բացվեց: Հաջորդ օրը կրակոց չեղավ, միայն կեսօրին մեր գումարտակներից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ 82 մմ ականանետ կիրառեցին: Պարզ էր` նշանափորձի են բերում զենքը: Անմիջապես բարձրացրի զգոնության աստիճանն, ու զորամասի հրետանու պետի հետ շարժվեցինք այդ ուղղությամբ: Ավելի ուշ այդ նույն կրակային դիրքից նորից ականանետ գործածեցին: Վերադարձանք նախապատրաստած 120 մմ ականանետային մարտկոցի դիտակետ: Այդտեղից դաշտը պարզորոշ էր: Դիտարկեցինք և խնդիրներ առաջադրեցինք: Մենք ավելի վաղ հայտնաբերել էինք հակառակորդի կրակակետը և հաշվարկած ականանետ ունեինք այդ ուղղությամբ: Նրանք 10 րոպեում 14 անգամ կրակեցին Դովեղի ու Բերդավանի ուղղությամբ: Մենք էլ երկու անգամ կրակեցինք, երկրորդը շատ դիպուկ էր` ուղիղ կրակակետին: Եվս մի քանի հարված, և «խոշոր» կրակակետը լռեցվեց: Հակառակորդի զորքը խուճապահար սկսեց փախչել:

«ԸՆԵ՜ՆՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՑԻՆՔ...»

Սահմանի հյուսիսարեւելյան տվյալ հատվածն ինձ լավ ծանոթ է: Տասնյակ անգամներ եմ եղել այս կողմերում, տարբեր եղանակների` ամառ թե ձմեռ, անցել եմ դիրքից դիրք, հենակետից հենակետ: Ու դարձյալ ինձ քաջ ծանոթ վայրում եմ…Բայց այս անգամ կարծես աչքիս ամեն ինչ ուրիշ է երեւում: Ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունների ու հրետակոծությունների հետեւանքով շփման գծի ամբողջ երկայնքով առաջացած լարվածության օջախներից մեկն էլ այստեղ է…

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հրավերով` մի հարկի տակ էին հավաքվել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Նալչաջյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, հոգեբան Դավիթ Ջամալյանը, ՀՀ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժության բաժանմունքի պետ, մայոր Տիգրան Թունյանը, բազմաթիվ զինվորական բժիշկներ: Հավաքը բավականին ներկայացուցչական էր, իսկ քննարկման թեման` հույժ կարեւոր:

...ԻՆՁ ԷԼ ԵՔ ՍՐՍԿԵԼՈ՞Ւ

2014 թվականի ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով` զորակոչիկների նախնական պատվաստումներն իրականացվում են ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հիմնարկներում: Համաձայն հրամանի` հաստատվել է զինակոչիկների եւ նախազորակոչիկների շրջանում պատվաստումների կատարման կարգը:
Պատվաստումները կատարվում են ՀՀ զինկոմիսարիատներում 15 տարեկանների կցագրումից անմիջապես հետո եւ ավարտվում են 16 տարեկանում` ապահովելով հեպատիտ Ա, մենինգակոկային, պնեւմակոկային, ԿԿԽ, ԱԴՓ-Մ, տուլարեմիա պատվաստանյութերի մեկական դեղաչափ: Բացառության կարգով նշված ժամկետներում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք պատվաստվում են հնարավորինս շուտ` մինչեւ ՀՀ զինված ուժեր զորակոչվելը:

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Գալիպոլիի հերոսությունները դեռ թերթի թեժ նյութերն էին կազմում, եւ կայսրության զորքերը վճռականորեն կռվում էին Արեւմուտքում, երբ նույն թերթերը սկսեցին գրել բոլորովին տարբեր մի պատերազմի մասին, որ սկսվել էր 1915 թվականի նույն ամիսներին Արեւելքում: Դա միակողմանի կռիվ էր` Էնվերի սադրանքով եւ Էնվերի վայրագ ղեկավարությամբ: Նա իր վայրագությամբ ոչնչով չէր զիջում դաժան սուլթաններին, որոնց ճանկից ինքն էր ազատել Թուրքիան: Էնվերը նախաձեռնել էր մի նոր, մեծ ու կարեւոր նախագիծ, իր մտքում ունենալով միայն մի նպատակ, այն է` իսպառ բնաջնջել հայերին: