Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Ուսումնականից հետո ծառայության նշանակվեցի մարտական խնդիր կատարող զորամասերից մեկում: Ծառայում եմ սահմանի բերանին` հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Մեկ ամսից մի քիչ ավելի է, որ այստեղ եմ, բայց արդեն հասցրել եմ զգալ ու ամենակարեւորը՝ հասկանալ սահմանային ծառայության էությունը… ՍԱՀՄԱՆՈՒՄ ծառայելը խաղ ու պար չէ, այստեղ ամեն ինչ խստագույնս ենթարկվում է զինվորական կարգուկանոնին, ամեն ինչ արվում է ժամացույցի ճշգրտությամբ: Այստեղ քաջությանը, ուժին, համարձակությանը հավասար, գուցեեւ առավել՝ կարեւորվում են բարձր կարգապահությունն ու կազմակերպվածությունը, հրամանատարական կարգադրությունների, մարտական հերթապահության կարգին տառացիորեն հետեւելը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ
Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս»

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում թշնամու կողմից իրականացված նենգ ու ստոր գործողությունները: Բայց նշենք նաև, որ այդ լարվածությունը մեր մարտիկներին միաժամանակ փորձառություն բերեց և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի ուժեղ ու համարձակ դարձան:

ՄԻԱՍԻՆ« ՄԻԱՍԻՐՏ« ՄԻԱԿԱՄ

Սիրելի՛ զինվոր, իմ լավ բարեկամ, 2015թ.-ը եւս անցանք միասին, մեկ տարի եւս գումարվեց մեր եւ մեր ազգի կենսագրությանը։ Ուզենք-չուզենք՝ պիտի ետ նայենք։ 2015թ.-ի դռները փակելուց առաջ պիտի տեսնենք, թե ինչ ենք թողել հետեւում, ինչ ենք հանձնել պատմության դատին։ Կարեւորն այն է, որ կարողացել ենք կողքիդ լինել ե՛ւ տխրության, ե՛ւ ուրախության պահին, արձանագրել ենք ե՛ւ հաջողություններդ, ե՛ւ թերություններդ, հպարտացել ենք քո հաղթանակներով, կիսել ենք հոգսուցավդ, դառնալով քո դժվարին, բայց փառահեղ ճանապարհի վավերագիրը, քո հավատարիմ ուղեկիցը։

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱ ՈՒ ԶԻՆՎՈՐ ԿՐԹԵԼ

Անդադար սովորել, ինքնակրթվել, կատարելագործել հմտությունները. ահա իմ պահանջը: Կուրսանտը պետք է հասկանա, որ ինքը կատարող չէ, ինքը զինվոր չէ, որ գնա զորքեր և սկսի սովորել: Նա ուսուցանող է, ուստի պետք է կարողանա իր իմացածը փոխանցել ենթակային, պետք է կարողանա ղեկավարել: Այն, ինչ նրան պետք կգա մարտի դաշտում, պարտավոր է գերազանց յուրացնել այստեղ: Աշխատում ենք, որ ծանրաբեռնվածությունն ինստիտուտում համարժեք լինի այն ծանրաբեռնվածությանը, ինչ զորքերում է: Ինստիտուտում այսօր ունենք մեր զինված ուժերում առկա բոլոր զինատեսակների, ռազմական տեխնիկայի նմուշները, գործնական պարապմունքներն անցկացնում ենք հենց այդ սպառազինությամբ: Մեր վարժադաշտերը, վարժասարքերը հնարավորություն են տալիս կուրսանտին տիրապետելու ժամանակակից մարտի բոլոր կանոններին:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ծավալուն եւ բազմակողմանի աշխատանքով մշտապես նպաստում է բանակ-հասարակություն արդյունավետ փոխգործակցությանը: Տարեցտարի ավելի շոշափելի է դառնում հասարակական խորհրդի մասնակցությունը զորակոչի գործընթացին, որի խոսուն ցուցանիշներից մեկն էլ վերջին երեք տարիներին հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովին հասցեագրված դիմումների թվի հնգապատիկ ավելացումն է: Քննարկված 1340 դիմում բողոքների առնչությամբ զորակոչային մարմիններին ներկայացվել են 876 միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 211 որոշումներ: Բավարարվել է նաեւ զորակոչիկների ընտանեկան հանգամանքներից բխող եւ իրավական հարցերին առնչվող 34 դիմում-բողոք:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Ավարտվում է 2015 թվականը, որը մեզ համար մեծ խորհուրդ ուներ: Մեկ դար առաջ հայ ժողովուրդն իր պատմական բնօրրանում ենթարկվեց ցեղասպանության: Մարդկության դեմ գործված այդ ծանրագույն ոճրի համար Թուրքիան ոչ միայն չի պատժվել, այլև 100 տարի անց էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Եվ մեկդարյա ողբերգության տարելիցը հայերիս համար կարևոր հանգրվան էր՝ աշխարհին հիշեցնելու այն պարզ ճշմարտությունը, որ ցեղասպանության ոճիրը չունի վաղեմության ժամկետ, և հատուցումը վաղ թե ուշ անխուսափելի է: Կարողացա՞նք արդյոք համաշխարհային հանրությանը հասցնել պատմական ճշմարտությունը: Ի՞նչ արձագանք գտան կազմակերպված միջոցառումները: Պատմական արդարությանը հասնելու հարցում որո՞նք պետք է լինեն մեր պետության և ժողովրդի անելիքները հաջորդ հարյուրամյակի ընթացքում: