Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ. առավել արդյունավետ եւ անաչառ

Տարեցտարի ավելի ամուր հիմքերի վրա է դրվում զորակոչի գործընթացը: Այս տարվա զորակոչին մի շարք կարեւոր նորամուծություններ են արվել, որոնք այն առավել արդյունավետ եւ անաչառ դարձնելու միտում ունեն:

ԴՈՒՔ ԵՔ ԳՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԸ

Զրույց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ԹԵԺ ԳԻԾԸ»

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 10-ին ամփոփվել են զինված ուժերում Մարդու իրավունքների օրվան նվիրված միամսյակի արդյունքները:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

PN

2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: