Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս մարտական պատրաստության և զորամասի կենսագործունեության այլ ոլորտների վերահսկում է իրականացվել և ցուցաբերվել մեթոդական օգնություն ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում: Մարտկոցի կազմով նախապատրաստված կրակային դիրքում կրակի կառավարման գործընթացն է:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելեցին «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին քաղաքացիների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ...

Մայիսի 15-ին մեկնարկեց 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի բազայի վրա 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանի ղեկավարությամբ:

ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ «ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում, համաձայն կցագրված ուսումնական հաստատությունների հետ համատեղ պլանի, մայիսի 20-ին անցկացվեց վիկտորինա մրցույթ «Մայիսյան եռատոները» թեմայով:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով: Դասընթացի նպատակը ԶԼՄ ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և մասնագիտորեն լուսաբանելուն աջակցելն է:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ից 22-ը Մինսկում կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի «ՄԻԼԷՔՍ-2017» 8-րդ միջազգային ցուցահանդեսին ինչպես նաև՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդային-ցուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին: