Նորություններ
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ):
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։
Փետրվարի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ինժեներական ծառայության պետի ղեկավարությամբ անցկացվում են ինժեներա-սակրավորային և ինժեներատեխնիկական ջոկերի հրամանատարների հավաքներ:
Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության նպատակով փետրվարի 6-ին, ՊՆ 5-րդ զորամիավորման վարչակազմի, շտաբային գումարտակի ստորաբաժանումների հետ անցկացվել են «Անվտանգության օր» թեմայով պարապմունքներ:
Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այստեղ եկողը հզորության, անառիկության ու պաշտպանվածության մի անասելի զգացում է ունենում:
Նարեկը երեք տարեկան էր, երբ Ռուշանյանները թողեցին հայրենի Էջմիածինն ու բնակություն հաստատեցին հեռավոր Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Նարեկի մոր՝ տիկին Սիրանուշի համար ամենակարևորը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու իր ընտանիքը հայ պահելն էր:
Նրանցից երկուսին այսօր կներկայացնեմ` երկու հայրենադարձի, Շանթին` ԱՄՆ-ից և Զորիկին` Ռուսաստանի Դաշնությունից, որոնք կամավոր եկել, ներկայացել են իրենց զինկոմիսարիատներ: Նրանք հաստատապես վճռել են` ծառայությունից հետո կմնան Հայաստանում, սեփական երկրին օգտակար կլինեն, իրենց արմատները հայրենի հողում կձգեն: