Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ

Դասակների հրամանատարների գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ծանր զենքի հրաձգությունից զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում փետրվարի 11-ին շարունակվում են ծանր զենքի դասակների հրամանատարների հավաքները:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սիսիան քաղաքի Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վուրգ Ոսկանյանի հուշարձանի մոտ:

ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Հաճախ է պատահում, որ երաժշտական ստեղծագործությունն արձագանքում է այս կամ այն պատմական իրողությանը, առավել հաճախ` պատմությունն ինքն է հավաստում ստեղծագործության էներգետիկ ինֆորմացիան:

ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ԱՅՑ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՌՈՍՏԵԽ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Փետրվարի 4-ից 8-ը 2-րդ զորամիավորման ինժեներական վաշտի հրամանատարի ղեկավարությամբ անցկացվում են ինժեներասակրավորային ջոկերի հրամանատարների հավաքներ: