Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ



ԱՅՑ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Գնդապետ Ա. Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


11/02/2019