Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ



Դասակների հրամանատարների գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ծանր զենքի հրաձգությունից զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում փետրվարի 11-ին շարունակվում են ծանր զենքի դասակների հրամանատարների հավաքները: Հավաքների ղեկավարն է զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ռ. Վարդանյանը: Հավաքների 2-րդ փուլն անցկացվում է գործնական և ցուցադրական պարապմունքների տեսքով, որին մասնակցում են նաև ստորաբաժանումների նռնականետորդները և գնդացրորդները:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ

Խորագիր՝ Նորություններ


11/02/2019