Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԸ

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 – Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՈՎԻՆ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 175 դպրոցում։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ 2021» ՄՐՑԱՇԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ խաղին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ

2021 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով: