Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում տեղազննման աշխատանքներով ամփոփվել են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային:

ՎԻԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ից 30-ը ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հերթական շրջայցն է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր և մեթոդական օգնություն ցուցաբերել վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին։

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Սեպտեմբերի 30-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։