Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Եգիպտոսյան հայտնի դեպքերից հետո Ադրբեջանի քաղաքական վերնախավը որոշել է հնարավորինս արագ ապամոնտաժել Բաքվի Խըրդալան ավանում գտնվող Եգիպտոսի՝ արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արձանը։

Նախօրեին արտերկրում գործող մի շարք կազմակերպություններ Բեռլինում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։
Վերջիններս քննադատել են իրանական իշխանությունների կողմից Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու քաղաքականությունը եւ անհիմն համարել իրանական ԶԼՄ-ների կողմից «Ադրբեջանի պետականության դեմ իրականացվող հայտարարությունները»։
Նշենք, որ ավելի վաղ, նման բողոքի ակցիաներ իրականացվել էին Շվեդիայում եւ Բելգիայում տեղակայված իրանական դեսպանատներում։

Իրանը հուսով է, որ ադրբեջանական իշխանություններն առաջիկայում վերջ կդնեն Իրանում 12 հազար մարդու կյանք խլած ահաբեկչական «ժողովրդական մոջահեդների» անդամների գործունեությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հնչել է, երբ ադրբեջանական ANS հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել Ադրբեջանում բնակվող խմբավորման անդամների մասին։ Մեհմանփարասթն ասել է, որ ոչ ոք չի կարող ահաբեկչական խմբավորման անդամներին ապաստան տրամադրել։

«Ռազմատենչ հռետորաբանություն՝ Բաքվից» նախադասությունը կովկասյան ժուռնալիստիկայում շաբլոն է դարձել, «Eurosianet.org»-ում գրել է ազատ լրագրող Ջոշուա Կուչերան՝ անդրադառնալով Աբիեւի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը։
Հիշեցնենք՝ այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը Ղարաբաղի համար լրջորեն պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմելուն։ «Ծանր է, երբ նման հայտարարություններ են արվում։ Այդ հայտարարությունն իմ ականջներին առավել բթամիտ է հնչում, քան նորմալ»,- գրել է Կուչերան։

Փետրվարի 15-ին լրանում է քրդերի առաջնորդ Ապոյի (Աբդուլահ Օջալանի) բանտարկության 12-րդ տարին։ Սա Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բողոքի ու հուզումների հերթական ալիքն է բարձրացրել։ Բողոքի ցույցի դուրս եկած քրդերի ու ոստիկանական ուժերի միջեւ բախում է տեղի ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա ավանում։ Ցուցարարներին կասեցնելու համար ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ օգտագործել։ Կատարվել են նաեւ ակտիվիստների ձերբակալումներ։ Սպասվում է, որ փողոցային մարտերը լայն թափ կստանան։

Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը։
Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատակն է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների վարչության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ ռազմական կարեւորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը։

Նորվեգիայում գործող «Օսլոյի խաղաղության եւ մարդու իրավունքների» կենտրոնի տնօրեն, այդ երկրի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Կժել Մագնե Բոնդեւիկը հայտարարել է, որ արաբական երկրներում սկսված հեղափոխությունները շարունակություն կունենան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում։
Բոնդեւիկը հավելել է, որ հեղափոխության վտանգի տակ են Եմենը, Ադրբեջանը, Հոլանդիան եւ Սաուդյան Արաբիան։