Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր ՎԱԼԵՐԻ ՆԱՐԻՄԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ: ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՄԱՐՏԻՆ ՆԱԶԱՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ ԱԼԲԵՐՏ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ: ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ […]

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ

«Հայաստանը դո՛ւ ես». Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի այս կարգախոսով տոգորված` սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հանրապետության հրապարակում հպարտ շարասյուներով կանգնել էին զորախմբեր եւ զինված ուժերի ստորաբաժանումներ, այստեղ էին շտապում նաեւ ձեռքերն ու այտերը եռագույն ներկած քաղաքացիներ` տոնելու ՀՀ անկախության 20-ամյակը եւ մասնակիցը լինելու բացառիկ ու նշանակալի իրադարձության` տոնական զորահանդեսին:
Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրականացրեց անձնակազմի զորատեսը: Տրիբունա բարձրացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին կառավարության շենքի ժամացույցի զարկերը` ազդարարելով ժամը 11-ը:

ԲԱՆԱԿՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Մեր զինված ուժերում լավագույնները շատ-շատ են, հենց մեր գումարտակում ու մեր վաշտում բազմաթիվ օրինակելի զինվորներ կան, որոնք ծառայում են անմնացորդ նվիրումով, բարեխղճորեն, ուժերի գերլարումով։ Նրանք քաջ են, տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, պարտաճանաչ են ու լիովին պատրաստ` կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ, հարյուրավոր լավագույններից ինձ են ընտրել՝ որպես հայ զինվորի հավաքական կերպար, որ ստանամ «Մարտական ծառայության» մեդալը եւ այն «կիսեմ» ընկերներիս եւ ազգային բանակի այն զինվորների հետ, որոնք մինչ օրս պահպանել են Արցախյան պատերազմի նվաճումներն ու մեր երկրի սահմանները։

ԱՆԽԱՓԱՆ ԿԱՊ

Հայկական բանակում կապի զորքերը, ինչպես և մյուս ստորաբաժանումները, կազմավորվեցին պատերազմի պայմաններում: Արցախյան պատերազմի ընթացքում մեր կապավորները արժանապատվորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները և կարողացան ապահովել մյուս զորատեսակների արդյունավետ գործողությունները: Պատերազմի ավարտին զինված ուժերի կապի համակարգն արդեն լիովին մարտունակ կառույց էր: Այսօր այն անընդհատ կատարելագործվող համակարգ է` համալրված մասնագիտորեն լիարժեք պատրաստված և ուսուցանված կադրերով, ունակ է կատարելու ոլորտին առնչվող ցանկացած խնդիր:

ԱՄՈՒՐ, ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ

Պաշտպանական եւ դիրքային մարտական գործողությունների ժամանակ շատ մեծ է խելամտորեն, ճիշտ հաշվարկով պատրաստված պատնեշների, ամրությունների նշանակությունը։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել` պետական սահմանի առավել խոցելի հատվածներն ամրապնդելու, մարտական հերթապահությունն ավելի ապահով ու անվտանգ կազմակերպելու, ճանապարհների, բնակավայրերի անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային (հրաձգային) վաշտերի միջև կանցկացվի շարային պատրաստության մրցույթ, որի նպատակն է բարձրացնել զորքերում շարային, ինչպես նաև բոլոր կարգի հրամանատարների մեթոդական պատրաստությանը մակարդակը և պատասխանատվությունը` շարային պարապմունքներ անցկացնելիս:

Ս.թ. սեպտեմբերի 27-ից 30-ը Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի սպաները կվերահսկեն մարտական պատրաստության գործընթացը և մեթոդական օգնություն ցույց կտան հրամանատարներին: Միջոցառման նպատակն է ապահովել անձնակազմի պատրաստության և դաստիարակության բարձր մակարդակ, ապահովել ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների ներդաշնակումը` մարտական խնդիրները հաջող կատարելու համար: