Ազգային բանակ
Զինվորի ծնողների համար ամենասպասված պահն է: Երկու տարի պատվով ծառայելուց հետո տղաներն ստանում են իրենց զինվորական գրքույկները, զորացրվում և տուն վերադառնում: Զորամասի հրամանատարը շարքի առաջ սեղմում է նրանց ձեռքը, շնորհակալություն հայտնում բարեխիղճ ծառայության համար:
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության կարևորագույն խնդիրներից է զինծառայողներին որակյալ սննդով և համազգեստով ապահովելը: Այս ոլորտում առկա դրական փոփոխությունների մասին իրազեկելու նպատակով ԶՈՒ թիկունքային ապահովման պատասխանատուները օրերս լրատվամիջոցներին հրավիրեցին ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ:
Ձմեռային զորակոչի առաջին օրն է: Նոր տարվա ուրախ ու հագեցած տոներից անմիջապես հետո տղաները ներկայացել են զինկոմիսարիատներ, որտեղ վերջին անգամ ստուգելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կրկնակի բուժզննում անցկացնելուց հետո՝ նրանց կճանապարհեն ՀՀ կենտրոնական հավաքակայան: Իսկ մինչև այդ, Շենգավիթի զինկոմիսարիատում ենք, զրուցում ենք նորակոչիկներից մի քանիսի հետ:
«Մայոր Վազգեն Ամիրյանի մասին գրեք. մեր լավագույն սպաներից է: Ե՛վ հրաշալի հրետանավոր է, և՛ լավ հրամանատար, և՛ լավ մարդ»,- Վազգենին ներկայացնելով՝ ասաց հրետանային զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:
Զրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանի հետ
Պատերազմն անցած զինվորի ու զինվորականի համար պատերազմը երբեք չի ավարտվում, օրերը հեռանում են, գնում, բայց հուշերի ալիքը տարիների հեռավորությունից գալիս, պաշարում է միտքը, տակնուվրա անում սիրտը, հոգին: Չավարտված պատերազմ է հոգու, սրտի մեջ…