Ռազմական
Միացյալ Նահանգներում փորձարկումներ է անցնում հիմնական միջուկային հրթիռի վերջին մոդելը: Խոսքը Բ61-12-ի մասին է: Բ61-ը Ամերիկայի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական հրթիռն էր դեռևս նախորդ դարի 60-ականներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Օխոտնիկ Բ» անվանումն ստացած նոր հետախուզահարվածային ԱԹՍ-ի դաշտային փորձարկումների կադրերը։ «Օխոտնիկ Բ»-ի՝ 600 մետր բարձրության վրա առաջին թռիչքը տևել է 20 րոպե։
Կենսահաբեկչության առումով առավել ամայացնող եղանակներից է ախտածինների տարածումը խիտ բնակեցված վայրերի օդային միջավայրում:
Միջազգային մակարդակով բազմաթիվ հայտարարություններ հաստատում են, որ կենսաբանական անվտանգության խնդիրը շարունակում է անհանգստացնել աշխարհի հասարակությանը:
Ներկայումս տեղի է ունենում արագորեն զարգացող մոլեկուլային կենսաբանության, գենային ինժեներիայի համատարած ներթափանցում պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներ: Դա մի շարք առավելությունների հետ մեկտեղ առաջ է բերում նաև ազգային անվտանգության համար նոր սպառնալիքներ:
Կենսաբանական զենքերը կենսաբանական միջոցներով լիցքավորված հատուկ զինամթերքներ ու մարտական սարքեր են՝ դրանք իրենց նպատակակետին հասցնելու միջոցներով: Նախատեսված են մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների եւ կուլտուրաների զանգվածային ոչնչացման համար:
Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական, Չինաստանի Ժողովրդական հանրապետություններում առաջիկայում անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը, որի մի քանի մրցաձևերին մասնակցելու են նաև ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: