Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՏԱՆԿԻՍՏ ՎԱՍՊՈՒՐԸ

Շիրակ աշխարհի գողտրիկ մի անկյունում է գտնվում Կառնուտ գյուղը։ Քար ու հողի, անբարենպաստ բնության, եղանակային դաժան պայմանների հետ մաքառող, իր մի կտոր հացն արդար քրտինքով վաստակող է այս համայնքում ապրող յուրաքանչյուր ոք։

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԱՆ ԴՐՄԵՅԱՆ

Արմանն արմատներով մշեցի է: 1896 թ. Դիլբար անունով մեկը գաղթել է Դրմե գյուղից, և նրա հետնորդները կրել են Դրմեյան ազգանունը:

ՍԵՐԺԱՆՏ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արամը բոլորի սիրելին էր, երկար սպասվածը: Երբ Գուրգենի կինը՝ Ռուզաննան, երրորդ աղջիկն ունեցավ, սկեսրայրը՝ Արամայիսը, խռովեց բոլորից: Բա ի՞նչ աներ: Նա այսքան ժամանակ թույլ չի տվել իր անունը մյուս թոռներին դնել: Հենց Գուրգենի տղան է իր անունը կրելու: Չէ՛, չի՛ խոսելու տղայի ու հարսի հետ այնքան ժամանակ, մինչև որդի ունենան:

ՍՐԲԱԶԱՆ ԵՐԴՈՒՄ

Վաղուհաս գյուղը, որտեղ ծնվել ու մեծացել է Վազգենը, շնորհիվ մեր քաջորդիների, այսօր էլ շարունակում է անառիկ մնալ: Լեռները բոլորել են գյուղը չորս կողմից, կապտականաչ սարերն ի վեր բազմած տները կարծես ինչ-որ մեկի անտես ձեռքով նկարված կտավ լինեն: Հիմա եմ հասկանում այն մեծ սերն ու կապվածությունը հարազատ գյուղին, որի մասին միշտ անթաքույց հիացմունքով ու կարոտով պատմում էր Վազգենը:

ԵՍ ՊԵՏՔ Է ՀԵՐՈՍ ԴԱՌՆԱՄ

Ջավախյանների ընտանիքում աղջիկ երեխայի ծննդից 5 տարի հետո՝ 2001 թվականին, ծնվեց արու զավակ, որին անվանակոչեցին Գևորգ` ի սեր սուրբ Գևորգի:

ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Գևորգ Կորյունի Գասպարյանը ծնվել է 1989 թվականին Աբովյանում:
1995 թ. սեպտեմբերից ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Շուշիում:

ԲԱՅՑ ԵՍ ՈՒՆԵՄ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՐԵՎ

«Մա՛մ, դու իմ Արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ Արև: Առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի, առանց դրա 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից…Ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը: Մա՛մ, չտխրես… եթե հանկարծ կորցնես ինձ, ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում կապրեմ ես: Կներես ինձ, իմ մա…»: