Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԾՆՎԵՑ ԿՐՏՍԵՐ ԳԱՐԻԿԸ...

Արցախյան վերջին պատերազմից առաջ՝ 2020 թ. հուլիսի 1-ին, Հայոց բանակ էր զորակոչվել Գառնիկ և Սուսաննա Հովհաննիսյան ամուսինների որդին` Գարիկ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից։

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՆՁՆՎԻՐՈՒԹՅՈՒՆ

-Մենք իրեն «Ֆելդշեր» էինք ասում։ Իր գործի գիտակն էր, առաջին կանչից մեր կողքին էր, երբեք խուճապի չէր մատնվում։- Կրտսեր սերժանտ Արա Բաբաջանյանի մասին պատմում է Արայիկ Հովակիմյանը, որը մեկ տասնամյակից ավելի ծառայել է Արայի հետ։

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը:

ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 23-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ Արտակը տան առաջնեկն էր: Ծնողները՝ Ավետիսն ու Սրբուհին, ջանք և եռանդ չէին խնայում իրենց առաջնեկին ջերմությամբ և սիրով պարուրելու համար։ Արտակը հինգ տարեկան էր, երբ ընտանիքը փոխեց բնակության վայրը և հաստատվեց Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում, որտեղ էլ Արտակը հասակ առավ, դպրոց հաճախեց:

«ՀԵՐՈՍԱՆՈՒՄ ԵՄ...»

Հովակիմյանների տոհմում էլի հերոսներ կան՝ Մեծ Հայրենականում, Արցախի անկախության համար կռիվներում մարտնչած: «Մա՛ ջան, ես երրորդ սերնդի երրորդ հերոսն եմ լինելու մեր ազգի մեջ: Գնալու եմ Մատաղիս, գնալու եմ «Եղնիկներ»»,- մինչև զորակոչվելն ասել էր Վահագնը:

ԵՆԹԱՍՊԱ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ճակատում էին ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ ու կամավորականներ։ Այդ օրերի ընթացքում շրջանից զոհվեցին ավելի քան 70 հոգի, կան նաև անհայտ կորածներ, վիրավորվեցին մոտ հարյուրը։ Զոհվածների թվում է նաեւ Արծվաշեն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գարեգին Արտուշի Երանոսյանը՝ ծնված 1982 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։

ՖԻԶԻԿՈՍ ԷՐ ԴԱՌՆԱԼՈՒ...

Մելիքին ճանաչում էի դեռ դպրոցական հասակից, երբ շրջանում կազմակերպվող տարբեր միջոցառումներին էր մասնակցում և աչքի ընկնում իր գիտելիքներով, համեստությամբ և …մշտական ժպիտով։