Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ-110

2021 թ. դեկտեմբերի 22-ին լրացավ հայ անվանի ավիակոնստրուկտոր, «Անտոնով» պետական ձեռնարկության հիմնադիրներից մեկի, տաղանդավոր գիտնական, «ԱՆ» մակնիշի ինքնաթիռների ամրության և հուսալիության ապահովման կազմակերպիչ և ղեկավար Ելիզավետա Շահխաթունու ծննդյան 110-ամյակը:

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ...»

…Քարուքանդ եղած ճանապարհը ձգվում էր դեպի Վարդաբլուր լեռը։ Լեռան լանջին ծվարած գյուղն էլ ավելի էր մոտենում, մթության մեջ հեռվից նշմարվում էին տների լույսերը:

ԿԱՊԻՏԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ

Կապիտան Ռաֆայել Ղազարյանը այն քաջերից էր, ում կամքն աներեր էր հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»

Ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ձեզ փոխանցել այն, ինչ պատմում էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 44-օրյա պատերազմում արիաբար զոհված իր որդու մասին:

«ՈՐԴԻՍ 23 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ»

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանի մասին կցկտուր տեղեկություններ էի լսել: Ասում էին՝ նա զոհվել է, բայց կարողացել է փրկել իր 23 զինվորներին: Համալսարանական ընկերոջ՝ Տիգրան Միկոյանի հետ դուրս է եկել թշնամու զորքի դեմ: Ադրբեջանցի դիպուկահարը սկզբից Արտյոմին է խոցել, հետո՝ նրան օգնության շտապող Տիգրանին, որը հասցրել է գրկել մեռնող ընկերոջն ու զոհվել է նրա կողքին:

ԽԱՉՔԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երբ վտանգվեցին հայրենի եզերքի սահմանները, Տիգրան Պողոսյանը կամավոր մեկնեց ռազմաճակատ:
Մարտնչեց Մարտակերտում, Մռավում, Հադրութում…

ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ

Արվեստագետ, մտավորական, ազգային գործիչ, նվիրյալ զինվոր. նրա սուրբ արյունը ցողվեց հայրենի երկրի վերածնության արշալույսին, հանուն նրա ազատ ու անկախ գալիքի: Նա սերում էր հերոսական ակունքից եւ լույս աշխարհ եկավ իբրեւ հերոսական երեւույթ, ապրեց ու արարեց հերոսաբար եւ հերոսաբար ընդունեց մահն իմացյալ: Իբրեւ ընտրյալ անհատ նա երբեք առաջնության, դրոշակակրի փառքի չհավակնեց: Ճակատագիրն ասես ինքն էր ընտրել նրան եւ նախորոշել նրա տեղը պայքարի թատերաբեմում: Իսկ այդ տեղը միշտ առջեւում էր…