Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԽԵՂԿԱՏԱԿԸ

Նորին մեծության Դորսահաբադի կայազորի զինվորների կյանքն անցնում էր միապաղաղ ու ձանձրալի։ Այդ շրջանը գտնվում էր անծայրածիր հնդկական մայրցամաքի սահմանին, Նորդ-Օստի ամենադժոխային մասում։ Այն պարզապես մարգագետնի նմանվող մի կանաչ ճահճուտ էր։ Նման տարածքը, որ Եվրոպայում ծով կհամարվեր, այստեղ ընդամենը թողնում էր ջրափոսի տպավորություն։

ՏԱՐՕՐԻՆԱԿ  ՀԱՅԱՑՔ

Հետապնդելով խուճապահար աճապարանքով նահանջող պարսիկներին` Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը ներխուժեցին Հայաստան: Նրա առաջապահ ջոկատները Մեղրաձոր էին հասել:
«Արդեն շատ մոտ են Բերդին»,- տագնապով մտածեց իշխանը: Այդ ժամանակ ամրոցը պաշտպանելու պատրաստակամությամբ, չընդհատվող հոսքով գալիս էին մոտիկ գյուղերի բնակիչները, սակայն եղած ուժերն ու զինամթերքն ակնհայտորեն բավարար չէին: Հազար ու մի կարևոր, անհետաձգելի կարգադրություններ ուներ անելու իշխանը, սակայն վախն Արտավազդի կյանքի համար կաշկանդում էր նրա կամքը և իշխում բոլոր մտքերին ու զգացմունքներին: Ջղաձգորեն քննելով իրադրությունը` նա փնտրում, բայց չէր գտնում ելքը:

ՆԿԱՐԻՉ ԳՆԴԱՊԵՏԸ

Հունվարի 21-ին «Տերյան» մշակութային կենտրոնում բացվեց հայոց ազգային բանակի գնդապետ, զորամիավորման հրետանու պետ, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Սողոմոնյանի նկարների անհատական ցուցահանդեսը։
Արմեն Սողոմոնյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Սովորում էր ճարտարապետաշինարարական ինստիտուտում, երբ վտանգվեց հող հայրենին։ Կիսատ թողնելով ուսումը` կամավորագրվում է, մասնակցում մի շարք մարտերի։ Իր կյանքի ամենաուրախ օրերից մեկը Արմեն Սողոմոնյանը համարում է 1994թ. զինադադարը. պատերազմի ցավն ու դառնությունը ճաշակած մարդու համար խաղաղությունն այլ արժեք ունի, և հենց խաղաղության արժեքն էլ գնահատելով՝ որոշեց զինվորական դառնալ։ 1996թ. ծառայությանը զուգահեռ, ավարտեց Արցախի պետական համալսարանը, 1999թ.-ին էլ՝ ՌԴ ռազմահրետանային ակադեմիան։

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի ստեղծման 21 տարին: Այդ առիթով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կազմակերպվել է «Հայոց բանակ-21» ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ, ցուցադրության են ներկայացվել բանակաշինության, Արցախյան ազատամարտին նվիրված վերջին 21 տարում հրատարակված 160 գիրք ու գրքույկ:

ՀՈՎԻԿԻ ՊԱՏՄԱԾՆԵՐԸ

…Հովիկի թարմ շիրիմը ծածկվել է ծաղիկներով, ծաղկեպսակներով։ Հարազատները, մտերիմները, համագյուղացիները, ընկերները խունկ են ծխում թարմ հողաթմբին։ Խնկի բույրը տարածվել է շուրջբոլորը։ Մեծադիր լուսանկարից Հովիկի հայացքն է՝ պարզ, անկեղծ, իր աննկատ, նուրբ ժպիտով։ Խնկի բույրը քամին առած տանում է իր ծննդավայր Ապարանի Վարդենիս գյուղ, որտեղից հարազատները, համագյուղացիները ձյան հաստ շերտը ճեղքելով ոտքով եկել են վերջին հրաժեշտը տալու ծննդավայրի հարազատ զավակին։ Վերջերս վերանորոգված-վերաբացված եկեղեցում պատարագ է։ Քահանան խաղաղություն է մաղթում գյուղի ննջեցյալների հոգիներին, հոգևոր այրերը բուրվառում են խունկը և Հովիկի թարմ հողաթմբից քամու բերած խնկաբույրը միախառնվում է ծննդավայրի խնկաբույրին ու միախառնված գնում, փարվում է Սենեքերիմ եւ Վարսիկ ծնողների, Գրետա քրոջ, Փայլակ եղբոր հարազատ շիրիմներին, հայրենի սրբավայրերին՝ Լուսաղբյուրին, Յոթվերքին, Ծաղկունյաց լեռներին, Բաշ Ապարանի հերոսների հուշակոթողից բարձրանում է Արագածի լանջերը…

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Հավիտյաններից առաջ է Բանի ծնունդը Հորից՝ ըստ Դավթի սաղմոսի, ուր Հայրն ասում է Որդուն. «Նախքան Արուսյակը ծնեցի Քեզ» (Սաղմ. 109։3)։ Իսկ ժամանակի մեջ է Նրա երկրորդ ծնունդը՝ երկրի վրա, ինչպես գրված է այս սաղմոսում. «Տերն ասաց ինձ. «Իմ Որդին ես Դու, և Ես այսօր Քեզ ծնեցի»»։ Այստեղ նշվում են երկու ծնունդներն էլ. «Իմ Որդին ես Դու» խոսքը հավիտենական ծնունդն է նշանակում, իսկ «Այսօր Քեզ ծնեցի»՝ Նրա երևալը ժամանակի մեջ։

Տոներ շատ են լինում կյանքում՝
Ուրախ, զվարթ, բերկրալի։
Բայց Ամանորը ասես կյանքում
Ինքնատիպ է, սիրելի։