Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

Բերձորում ևս մեկ աստվածահաճո գործ կատարվեց: Շրջանի վերաբնակեցմանը զուգահեռ սկսեց գործել «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որն այս անգամ բազմազավակ և սիրիահայ ընտանիքների համար մոտ 5 տոննա սննդամթերք էր բերել:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության կարևոր բաղադրիչներից են արտոնությունների, նպաստների ու հատուցման վճարների իրավական ամրագրումը՝ որպես ծառայության դժվարություններով, ինչպես նաև որոշ առանձնահատկություններով պայմանավորված մի շարք քաղաքացիական իրավունքների ու ազատությունների սահմանափակման փոխհատուցում:

ՎԱՂՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Արաքսից ձախ, մինչև Բերձոր, գարունն արդեն տեր է դարձել իր տիրույթներին: Վերջերս աշխատանքի բերումով հաճախ եմ լինում Որոտանի և Ողջիի ավազանում: Աչքի համար ամենահաճելի տեսարանն այն է, երբ հայ գյուղացին իր այգին ու հողատարածքն է մշակում. ամեն կողմից բարձրանում է ձմռան կուտակած վառվող խաշամի ծուխը, որի միջից ծաղկած ծիրանենիները հյուրընկալ աչքով են անում, վերադարձել են նաև Հակարի գյուղի մշտական բնակիչ 2 արագիլները:

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՊՆ քննչական ծառայության առանձնահատկություններից մեկն այն է, որ լինելով պաշտպանության նախարարության կազմում, նախաքննություն է իրականացնում միայն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց: ՊՆ կազմում գործելը չի կարող ազդել քրեական գործերի նախաքննության բազմակողմանիության, ամբողջականության և օբյեկտիվության վրա, սակայն կան որոշակի դժվարություններ՝ կապված աշխատանքների կազմակերպման հետ։

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀՀ զինված ուժերում նախորդ տարի արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ 2012թ. արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործություն, որից 9-ը` հակառակորդի արձակած գնդակից: «Զինված ուժերում հանցագործությունների նվազումը ոչ միայն դրանց կանխարգելման, այլև ռիսկերի նվազեցմանն ուղղված մեր գործողությունների արդյունք է»,- նշեց Կոստանյանը:

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց բնակավայրին մոտ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման: Այդուհանդերձ, եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը և դիմել են խարդախության ու կաշառակերության:

Տարածքային զինկոմիսարիատներում գրանցվո՞ւմ են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացություններում երբեմն անտեսվո՞ւմ են զորակոչվողի առողջական խնդիրները, զինծառայության ընթացքում գրանցվո՞ւմ են բռնության և խոշտանգումների դեպքեր, որոնք մնում են չբացահայտված, նշանակվո՞ւմ են կարգապահական տույժեր, որոնց կիրառումը ուղեկցվում է մարդու իրավունքների խախտումներով. այս եւ նման այլ դեպքերում բանակ զորակոչված զինվորը կամ զինծառայողը կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: