Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

Գործատուն ինձ աշխատանքից ազատել է այն բանի համար, որ ես երկարատև հիվանդության պատճառով չեմ կարողացել կատարել իմ աշխատանքային պարտականությունները: Ես հիվանդության պատճառով աշխատանքի չեմ ներկայացել 35 օր: Խնդրում եմ պարզաբանել` ճի՞շտ է վարվել գործատուն, թե՞ ոչ:

Ես գործատուի հետ կնքել եմ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Խնդրում եմ պարզաբանել, թե աշխատանքային օրենսդրությամբ ի՞նչ ժամկետով է կնքվում ժամանակավոր պայմանագիրը, և գործատուն իրավունք ունի՞ մինչև ժամկետի լրանալը լուծարել պայմանագիրը:

Դատարանը վճռել է երեխային թողնել մոր հետ, սակայն կինս ամեն կերպ խոչընդոտում է իմ և երեխայիս տեսակցությունները: Ի՞նչ միջոցներ կարող եմ ձեռնարկել:

Ջութակ գնելու նպատակով գնացել եմ երաժշտական գործիքների վաճառքի խանութ: Տեսնելով ցուցափեղկում դրված ջութակը իր աղեղի հետ, որոնք դրված էին պատյանի մեջ, մոտեցել եմ դրամարկղին և վճարել գնապիտակի վրա նշված գինը: Վաճառողն ինձ հանձնել է միայն ջութակը` առանց աղեղի և պատյանի: Ես պահանջել եմ ինձ հանձնել նաև այդ իրերը, սակայն վաճառողը հրաժարվել է` պատճառաբանելով, որ գնապիտակին նշված էր միայն ջութակի գինը: Ո՞վ է իրավացի:

Ցանկանում եմ վաճառել իմ ու ամուսնուս համատեղ սեփականություն հանդիսացող առանձնատունը: Ամուսինս համաձայն չէ: Ինչպե՞ս կարող եմ վաճառել առանձնատունը:

Ամուսնության պայմաններից մեկը ամուսնական տարիքի հասած լինելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14 – րդ հոդվածը տղամարդկանց համար որպես ամուսնական տարիք է սահմանել 18 տարին, կանանց համար` 17 տարին: Նշանակում է ՔԿԱԳ մարմինը չի կարող կատարել Ձեր մորաքրոջ աղջկա ցանկությունը:

Հարց – Հաշվապահական հաշվետվությունը ուշացումով ներկայացնելու համար հարկային տարածքային ծառայությունը դիմել է դատարան` «Լույս» ՍՊԸ-ի լուծարման պահանջով: Դատարանը հարկային տարածքային ծառայության հայցը կբավարարի՞, թե ոչ:
Պատասխան – Դատարանը կմերժի հայցը, քանի որ հաշվետվությունների ուշացումով ներկայացնելը հիմք չէ ընկերությունը լուծարելու համար: