Պատմության էջերից
Ամեն անգամ, երբ խոսում ենք պատերազմի մասին, աչքերիս առաջ պատկերանում է Գյումրիի զինկոմիսարիատը՝ սենյակներից մեկի դռան առջեւ խռնված աղջիկների բազմությունը… Կամավորներ են, դիմել են զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ գնալու խնդրանքով։
«Հետախույզի կյանքում կարևորագույն նախապայման է դավաճանության զոհ չդառնալը»,- սա խոսքն է աշխարհի հարյուր լավագույն հետախույզների ցանկում գրանցված, կենդանության օրոք Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած միակ հետախույզ Գևորգ Անդրեյի Վարդանյանի: Նրա մասին է ակնարկ-հարցազրույցը:
Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփի Հովսեփյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական խաչ» I-ին աստիճանի շքանշանով:
Օգոստոսի 15-ի առավոտյան մայրաքաղաքում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթողի մոտից մեկնարկեցին «Արծիվ-մահապարտների միության» և ՀՀ ՊՆ համատեղ դարձած ավանդական Փառաց արարողությունները՝ նվիրված մահապարտների զորագնդի ստեղծման 28-րդ տարեդարձին:
«… Քաղաքը, ինչպես նախորդ տոների ժամանակ, զարդարված էր եռագույն դրոշներով ու գորգերով: Առավոտյան ժամը 11-ին զորքն արդեն շարված էր, և նվագախումբը նվագում էր: Ժամանում են զինվորական նախարարի օգնական գեներալ Հախվերդյանը, գեներալ Նազարբեկյանը, Սիլիկյանը, ապա նաև` նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը եւ վարչապետ Համո Օհանջանյանը: