Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

1939թ.։ Ֆրանսիան, Կիլիկիան զոհաբերելուց հետո, հիմա էլ իր հովանավորության տակ գտնվող Սիրիայի մասը կազմող Ալեքսանդրետի գավառն (Իսկենդերունի սանջակը) էր հանձնում «դաշնակից» Թուրքիային։ Գավառի 40000 հայերը, հակառակ թուրք եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների չգաղթելու վերաբերյալ հորդորներին, որոշում են գաղթել։ Ներխուժող թուրքական բանակի գնդապետը իր մեքենան նորոգող երիտասարդ վարպետին հորդորում է.

1935թ. Թուրքիայում բռնկվեց քրդերի ապստամբությունը։ Դրա ճնշմանը մասնակցում էր նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն՝ Սապիհա հանըմ Գյոլքեն (իրականում հայուհի Խաթուն անունով, որին չորս տարեկան հասակում որդեգրել էր հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը)։ Ամառային այդ օրը Սապիհան պետք է ռմբակոծեր քրդական ապստամբության կենտրոնը՝ Դիարբեքիրը։ Դուրս գալով խարսխակայանից՝ նա ուղղություն վերցրեց դեպի նշանակետը, բայց հետո… ինքնաթիռի ղեկը կտրուկ թեքեց դեպի իր ծննդավայրը՝ Ուրֆա… ու ռմբակոծեց թուրքական մզկիթը։

ԹԱՄԱՆՑԻՆԵՐԸ

ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1941թ. դեկտեմբերի 14-ի հրամանով ստեղծվեց 474-րդ հրաձգային դիվիզիան, որը դեկտեմբերի 26-ին վերանվանվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի, որի կազմավորումը և համալրումը կատարվում էր միայն հայերով։ Մարտական գործողություններին պատրաստ լինելու կապակցությամբ հուլիսի 16-ին դիվիզիայի հրամանատարությանը հանձնվեց մարտական դրոշը, և մարտիկները կազմ-պատրաստ մեկնեցին ռազմաճակատ՝ Թերեք գետի ափ` Գրոզնու շրջան, որտեղ պաշտպանական ծանր մարտեր մղեցին մինչև դեկտեմբեր ամսվա վերջը՝ ձախողելով գերմանական բանակի առաջ շարժվելու ջանքերը։

ԱՊՐԵԼ, ԿՌՎԵԼ, ԳՐԵԼ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՆՅԱՐԴԵՐՈՎ

Ես ոչինչ չգիտեի պապիկիս մասին, դա իմ ողբերգությունն էր: Միշտ լսել եմ` ֆաշիստի թոռ, մայրիկիս համար` ազգի դավաճանի երեխա: Սարսափելի բան էր: Պատկերացրեք` ես էլ էի այդպես կարծում, մյուսների պես գիտեի, թե իմ պապը դավաճան է եղել: Մտածում էի, ինչու է այդպես, ինչու իմ ու խեղճ մորս բախտը չի բերել: Եվ միայն 1981թ. զգացի, թե ինչքան եմ սխալվել: Փարիզ էի մեկնում հյուրախաղերի, Սունդուկյանի թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը ականջիս փսփսաց, թե` ուզո՞ւմ ես պապիդ մասին մի երգ երգեմ, ու հենց ինքնաթիռի մեջ սկսեց երգել, հետո էլ ասաց` գիտես, ինչ պապ ես ունեցել, նրա մասին գիրք ունեմ, որ վերադառնանք, կտամ կկարդաս:

ՀԻՆԳ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՎԿԱՆ

1913թ. հոկտեմբերի 22-ին Բուդապեշտում, հրեաների ընտանիքում ծնվեց տղա, ում անվանեցին Անդրե Էռնո: Ընտանիքը բավականին ապահովված էր` ծնողները Բուդապեշտում նորաձևության սրահ ունեին: Դպրոցում երեխան այնքան էլ լավ չէր սովորում, դրա փոխարեն սիրում էր գրականություն և երազում էր զբաղվել լրագրությամբ: Նա զբաղվում էր քաղաքական բուռն գործունեությամբ, հետաքրքվում սոցիալիզմի գաղափարներով: Մի անգամ նույնիսկ նրան ձերբակալեցին և դաժանաբար ծեծեցին` ցույցերի մասնակցելու համար: 1931թ. 17 տարեկան խռովարարին արտաքսեցին երկրից:

ԴԱՀԻ՞Ճ, ԹԵ՞ ԶՈՀ

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը նշում է, որ թեպետ մարդն իր կյանքի ընթացքում անցնում է կայացման բազմաթիվ փուլերով, և դրանցից յուրաքանչյուրն իր էական դերն ունի նրա ձևավորման համար, այնուամենայնիվ, մանկությունը ամենակարևոր փուլն է այդ ճանապարհին: Ինչպես գիտենք, Հիտլերն ապրել է շատ ծանր մանկություն: Նրա հայրը մորից մեծ էր 23 տարով. Հիտլերը ծնվեց, երբ հայրն արդեն 52 տարեկան էր: Վերջինիս կերպարը սադիստի է հիշեցնում. այդ մարդը իր շանը այնքան էր հարվածում, մինչև վերջինս արնաշաղախ ընկնում էր գետնին, նա մշտապես ծեծում էր երեխաներին, իսկ հաճախ էլ նաև կնոջը:

ԱՍԱՍԻՆՆԵՐԸ

Այսօր ամբողջ աշխարհում աճել է ահաբեկչության ալիքը. Իրաք, Ինդոնեզիա, Պակիստան, Հնդկաստան, Չեչնիա… Հիմնականում դրանք մահմեդական խմբավորումներ են, որոնք հանուն Ալլահի պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել: Եկեք թերթենք պատմության էջերը և տեսնենք, թե որտեղ են թաքնված այս ֆանատիզմի արմատները:
7-րդ դարում իսլամի հետևորդները բաժանվեցին երկու խմբի` օրթոդոքսների, որոնք Մուհամմեդին համարում էին աստծո առաքյալ և շիաների, որոնք պաշտում էին Ալիին` Մուհամմեդի հետևորդին և չորրորդ իմամին: Այդ բաժանումից հետո, գոյատևելու համար, կամա թե ակամա, շիաները, որոնք կոչվում են նաև իսմաիլիտներ, ստիպված էին ստեղծել գաղտնիության շղարշով պարուրված մի հզոր կազմակերպություն: